2012 թվականի վերջին եռամսյակում Ճապոնիայի տնտեսությունը այդպես էլ դուրս չի եկել ռեցեսիայից: Այս մասին հայտնում է NHK հեռուստաալիքը՝ հղում անելով երկրի կառավարության վիճակագրական տվյալներին:
Անցած տարվա հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին ճապոնական տնտեսության աճը դանդաղել է: Գլոբալ թույլ պահանջարկի պայմաններում ճապոնական տնտեսությունը անընդմեջ թուլացել է երրորդ եռամսյակին:
2012-ի վերջին երկրի համախառն ներքին արդյունքը նախորդ եռամսյակի համեմատ կրճատվել է 0.1 տոկոսով:








































