Saturday, 13 06 2026
Ի՞նչ աշխատանքներ են կատարվելու Արին-Բերդի փողոցում
10:45
Դեյվիդ Բեքհեմը անվանական աստղ է ստացել Հոլիվուդյան փառքի ծառուղում
Ռուսաստանի ներուժը բավարար չէ՝ «Ուկրաինա դարձնելու» Հայաստանը. արագացնում են իրենց դուրսմղումը
Սպասվում է առանց տեղումների եղանակ
ԿԸՀ-ն պոկված պաստառից այն կողմ չի անցնում. իրեն դրել է լոգիստիկ մարմնի տեղ
10:09
ՖԻԴԵ-ի վարպետ Սարգիս Սարգսյանը՝ 2026 թ. սահմանափակ կարողություններ ունեցող անձանց աշխարհի անհատական շախմատի առաջնության փոխչեմպիոն
Վերջ պատերազմին. Թրամփը հայտարարում է ԱՄՆ–Իրան պատմական գործարքի մասին
Ինչպե՞ս է ձևավորվում եղանակի կանխատեսումը
Քննարկվել են Երևանում կայանալիք Հայ-բրիտանական բիզնես համաժողովի նախապատրաստական աշխատանքները
09:30
ԱՄՆ-ն առաջին անգամ 47 տարվա ընթացքում հարգում է Իրանի ինքնիշխանությունը․ Արաղչի
09:20
Հայէկոնոմբանկն ամփոփել է նախորդ ֆինանսական տարին՝ դրական փոփոխությունները շարունակելու պատրաստակամությամբ
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
ԱՄՆ-ը Կենտրոնական Ասիայի հետ համագործակցությունը երրորդ կողմով չի միջնորդավորում
ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի և ԱՊՀ մասնակից պետությունների մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի նիստերին
Լոռու մարզում կասեցված հանրային սննդի օբյեկտի գործունեությունը վերականգնվել է
«Հայկական ատոմային էլեկտրակայանի» պահպանության հատուկ հրշեջ ջոկատի ծառայությունը առանձնահատուկ պատասխանատվություն է ենթադրում․ ՓԾ տնօրենն այցելել է փրկարարներին
Լոռու մարզում կասեցվել է «Պանիր Չանախ 45%» արտադրատեսակի արտադրությունը
ՄԻՊ-ը Մոնիկա Սանդրիի հետ հանդիպմանը կարևորել է ՄԱԿ-ի ՓԳՀ-ի հետ գործընկերությունն առավել ընդլայնելու ուղղությամբ իրականացվող աշխատանքները
Պանիր «Արոմա դել վինո» արտադրատեսակի արտադրությունը կասեցվել է
Դեսպան Աֆյանը Շրի Լանկայի նախարարների հետ առցանց հանդիպմանը քննարկել է Sri Lanka EXPO-2027 միջազգային առևտրի և ներդրումների կայանալիք ցուցահանդեսի միջոցառումները
Մեկնարկում է օտարերկրացի և սփյուռքահայ դիմորդների փաստաթղթերի ընդունումը՝ 2026/2027 ուստարվա համար
ՀՀ պատվիրակությունը տեսակապով մասնակցել է ԱՊՀ հյուպատոսական խորհրդի նիստին
Իշխանությունը զավթելու կոչեր Ֆեյսբուքում․ մեկ կալանավորում, մեկ հետախուզում
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
Դատախազը դատարան է հանձնել հանցավոր կազմակերպություն ստեղծելու, մասնակցելու և առևանգում կատարելու համար մեղադրվող անձանց վերաբերյալ քրեական վարույթի նյութերը
Հայաստանում վարկառու կանանց թիվն ավելի շատ է, քան տղամարդկանց
Նախկինում դատապարտված անձը հափշտակել է շուրջ 120 մլն դրամ. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ԿԸՀ-ն ամփոփել է վերահաշվարկի արդյունքները
Օդանավակայանում հայտնաբերվել են մաքսային հսկողությունից դուրս բերվող 30 բջջային հեռախոս և 14 միլիոն ռուսական ռուբլի
Ուժեղ կարկուտ և տեղատարափ Շիրակի մարզի գյուղ Նահապետավանում

«Ինչո՞ւ ես խոսում Քոչարյանի մասին». հեռակա սպառնում են Գագիկ Շահբազյանին. մամուլ

Ճիշտ երկու տարի առաջ «Առավոտում» հրապարակվեցին Հայաստանում նախկինում տարբեր նախարարություններ գլխավորած, իսկ այժմ ԱՄՆ-ում բնակվող Գագիկ Շահբազյանի հարցազրույցները, որը երկարամյա լռությունից հետո ցանկություն էր հայտնել պատմել իրականությունը մի շարք առանցքային իրադարձությունների մասին, որոնք առնչվում են Հայաստանի քաղաքական և տնտեսական իրավիճակին (http://www.aravot.am/2011/02/10/172102/):

Հիշեցնենք, որ Գագիկ Շահբազյանը 1992-ին ղեկավարել է Հայաստանի պատվիրակությունը՝ Թուրքիայի հետ հաղորդակցական ուղիները վերաբացելու և ցորենի ներմուծման շուրջ բանակցելու համար: Բացի այդ՝ պրն Շահբազյանը եղել է հայ-ոուսական ռազմաքաղաքական հանձնախմբի համանախագահը և նախապատրաստել Հայ-ռուսական մեծ պայմանագիրը, որը ստորագրվեց 1997 թվականին: Հայ-ռուսական տնտեսական համագործակցության հանձնաժողովի համանախագահն էր մինչև 2000 թվականը: Նաև ղեկավարել է Եվրամիության հետ համագործակցության հանձնաժողովը: Վազզեն Սարգսյանի վարչապետ նշանակվելուց հետո Գագիկ Շահբազյանը նախապատրաստել է նրա այցը ԱՄՆ և մասնակցել բոլոր հանդիպումներին՝ ներառյալ ԱՄՆ փոխնախագահ Ալ Գորի հետ: Վարչապետ Արմեն Սարգսյանի բացակայության շրջանում՝ շուրջ 4 ամիս, փաստացի կատարել է կառավարության ղեկավարի պարտականությունները: Վրաց-աբխազական հակամարտության շրջանում ղեկավարել է հայ-վրացական հանձնաժողովը և զբաղվել այն խնդրով, որ Հայաստան բեռների առաքման հարցերում չլինեն խափանումներ: Նրա հարցազրույցներն էին «Քոչարյանի շնորհիվ ձևակերպվեց Հայաստանի պարտքի մի մասը ՌԴ-ին», «Հոկտեմբերի 27-ից հետո ՀՀ նախագահը երաշխիքներ էր խնդրում», «Թե ինչպես վերաբացվեց Թուրքիայի հետ երկաթուղին», «Հայաստանը ստիպված էր կառույցների պահպանություն իրականացնել Վրաստանում»: Այդ հարցազրույցներից յուրաքանչյուրը բավական աղմկահարույց էր՝ մասնավորապես արձագանքել էին և Ռոբերտ Քռչարյանի խոսնակը, և նախկին վարչապետները:

Սակայն պրն Շահբազյանը անակնկալ դադարեցրեց բացահայտումները: Պատճառների մասին նա պատմեց միայն այժմ. «Հրապարակումներից հետո եղան շատ հեռախոսազանգեր ու էլեկտրոնային նամակներ, որոնցում ծանոթներս տարբեր տեսակետներ էին հայտնում՝ անտարբերությունից մինչև լիակատար ու անկեղծ հավանություն: Եվ քանի որ սոցիալական ցանցերից՝ «Ֆեյսբուք», «Թվիթեր» և այլն, գերադասում եմ կենդանի շփումը, այդ տեսակետներն ինձ համար շատ կարևոր էին: Այդ բոլոր կարծիքները համարում եմ բնական և ընդունելի: Դրա հետ մեկտեղ՝ շփումներ եղան տարբեր շահագրգիռ խմբերի ներկայացուցիչների հետ: Չեմ կարող դրանց կուսակցություններ անվանել՝ իրոք շահագրգիռ խմբեր էին: Նրանք հետաքրքրված էին այն փաստերով, որոնք արծարծվում էին հարցազրույցներում: Քանի որ մինչ այդ մանրամասն ներկայացրել էի իմ հարցազրույցների նպատակը՝ չէի ցանկանում, որ դրանք օգտագործվեին որոշ մարդկանց կողմից՝ քաղաքական խաղերի կամ ինչ-ինչ միավորների ձեռք բերման համար: Ուստի որոշեցի դադարեցնել ու այդ թեմաների արծարծմամբ առաջադրված նպատակին հասնել ավելի հարմար ժամանակահատվածում»:

Նախկին նախարարը նաև բացատրեց, թե ինչու այժմ ընդհատեց լռությունը. «Ուզում եմ վերոհիշյալ շփումներից առանձնացնել մեկը: Հայաստանի ազդեցիկ գործիչներից մեկը հանդիպել էր իմ ընկերներից մեկի հետ և ասել, թե ինչո՞ւ եմ ես խոսում Քոչարյանի մասին: Թե, իբր, պետք չէ դա անել՝ ի վերջո, ընտանիք ունեմ: Այ, սա ինձ համար անընդունելի է: Այո, ընտանիք ունեմ, և քանի որ ծնվել ու մեծացել եմ Երևանում և ունեմ բազմաթիվ ընկերներ ու բարին կամեցողներ, որոնց առջև կրում եմ բարոյական պատասխանատվություն, ապա թույլ չեմ տա, որ ինչ-որ անմակարդակ անձնավորություն փորձի սպառնալ ինձ և փոխել իմ ծրագրերը: Եթե ոմանց թվում է, թե մնալով ստվերում՝ կարող են իրադարձությունների վրա ազդեցություն ունենալ, և անգամ օվկիանոսից այն կողմ՝ խորապես սխալվում են: Ուստի հայտարարում եմ, որ պետք չէ փորձել սպառնալիքների լեզվով խոսել ինձ հետ ու տարածել զանազան պարզունակ ասեկոսեներ: Ավելի լավ կլիներ պատրաստվել պատասխան տալ արևմտյան դատարանների առջև»:

Անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի քաղաքական ապագայի մասին հրապարակվող վերլուծություններին՝ Գագիկ Շահբազյանն ասաց, որ դրանք իրեն զարմացնում են. «Քաղաքագետները և վերլուծաբանները քննարկում են ակտիվ քաղաքականություն վերադառնալու նրա պայմանները: Իսկ ինձ թվում է, որ միակ թեման, որ արժե քննարկել այդ անձնավորության առնչությամբ՝ այն է, թե ինչ պատժի է նա արժանի իր կատարածի համար: Եվ այդ բոլոր խոսակցությունները, թե նա ունի Ռուսաստանի ու մասնավորապես Պուտինի աջակցությունը, ինձ փուչ են թվում: Դրանք, իմ կարծիքով, «բադիկներ» են, որոնց բաց են թողնում մամուլ իրավիճակը «զոնդաժի» ենթարկելու համար: Իրականությունն այլ է: Ի տարբերություն նրա՝ Վլադիմիր Պուտինն օգտագործում է իր հնարավորություններն ու քաղաքական ազդեցությունը հօգուտ իր երկրի բարօրության, քանի որ իր ապագան տեսնում է միայն Ռուսաստանում, իսկ Ռոբերտ Քոչարյանը չի տեսնում Հայաստանում: Նման մարդիկ չեն կարող լինել համախոհներ»:

Թերթի հարցին, թե ասվածը նշանակո՞ւմ է, որ ինքը կշարունակի բացահայտումները, Գագիկ Շահբազյանը պատասխանեց. «Այո, անպայման: Ես մտադիր եմ շարունակել, բայց ինչպես արդեն ասացի՝ ուզում եմ դրանք շարունակել այն ժամանակ, երբ այդ հրապարակումները կծառայեն իրենց նպատակին: Ու չեմ ուզում, որ դրանք քաղաքական միավորներ վաստակելու հնարավորություն տան որոշակի խմբավորումների կամ անձանց: Եվ քանի որ այն, ինչ պատմելու եմ, չունի վաղեմության ժամկետ, կարծում եմ, որ այդ ամենը կասվի այն ժամանակ, երբ իրոք այդ տեղեկատվությունը կծառայի իր նպատակին»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում