Հայտնի սուպերմոդելը Թերի Ռիչարդսոնի 2012 թ. նկարահանած տեսահոլովակում իրեն բավականին ազատ է պահել, գրում է Viva.ua-ը:
Մի քանի տարի առաջ Քեյթ Էփթոնն իր հաճույքի համար նկարահանվել է Թերի Ռիչարդսոնի հոլովակում, ով աշխատել է այնպիսի հայտնիների հետ, ինչպիսիք են Լեդի Գագան, Միրանդա Քերը, Բար Ռաֆաելին:
Տեսանյութում սեքսուալ 19-ամյա Քեյթը փոքրիկ բիկինիով բավականին էրոտիկ պար է պարում՝ ցուցադրելով իր անթերի կազմվածքն ու ճկունությունը: Սակայն մոդելը դժգոհ է, որ տեսահոլովակը հայտնվել է համացանցում, քանի որ այն հրապարակման համար չի նկարահանվել:
Հարկ է նշել, որ չնայած փառքին և հաջողությանը, շատերին դուր չի գալիս Թերիի գործունեությունը: Ավելին՝ կանանց տարբեր կազմակերպություններ բազմիցս պահանջել են բոյկոտել լուսանկարչին, նա մեղադրվել է նաև սեռական ոտնձգությունների մեջ:









































