Գալիք շաբաթ օրը Բարբի տիկնիկի պատմության մեջ առաջին կրկնօրինակը վաճառքի կհանվի Ավստրալիայում, հաղորդում է The Daily Mail-ը: Նշվում է, որ գնորդները կկարողանան խաղալիքը ձեռք բերել 1959 թ. գործող գնով՝ 3 դոլարով:
Սա Myer և Mattel ընկերությունների համատեղ աշխատանքն է: Ապրիլի 11-ին Myer-ի Մելբուրնում, Սիդնեյում, Պերտայում, Բրիսբենում և Ադելաիդայում գտնվող խանութների 100 գնորդներ հնարավորություն կստանան Բարբին գնել հատուկ գնով: Այնուհետև տիկնիկի գինը 34,95 դոլար կկազմի:
Myer-ում նշել են, որ Բարբին իրականում կուռքային տիկնիկ է:
![]()












































