Walt Disney ստուդիան հայտարարել է, որ լիամետրաժ վավերագրական ֆիլմ կնկարահանի live-action ձևաչափով, որը կպատմի իտալացի հայտնի գրող Կարլո Գոլդոնիի հեքիաթի հերոսի՝ փայտե Պինոկիոյի մասին։ Այս մասին հայտնում է Deadline պորտալը: Սցենարը կգրի Պիտեր Հեջեսը:
Ավելի վաղ Պինոկիոյի արկածները էկրանավորելու մասին հայտարարել էր Warner Bros-ը: Ի սկզբանե ենթադրվում էր, որ ֆիլմի ռեժիսորը կլինի Թիմ Բերթոնը: Այդուհանդերձ, 2013-ին հայտնի դարձավ, որ նախագծի ղեկավարությունը վստահվել է Բեն Սթիլերին:
«Պինոկիոյի» իր տարբերակն էր որոշել պատրաստել նաև ռեժիսոր Գիլյերմո դել Տորոն:
Գոլդոնիի գիրքը հրատարակվել է 1883-ին:




































