Պակիստանում բավականին հետաքրքիր միջադեպ է տեղի ունեցել: Տղամարդուն ծեծել են նրա նախկին կանայք, ովքեր հարազատ քույրեր են, ծեծել են նրան երրորդ քրոջ հետ ամուսնանալու համար:
Անդան անունով մարդը, ով ապրում է Պակիստանի Փենջաբ նահանգում, իրեն կին է ընտրել իր ծանոթ Ռիազի ավագ դստերը: Տաբասումը ուրախությամբ ամուսնացել է, բայց վեց տարի անց վերադարձել է հայրական տուն:
Անդան, նախկին կնոջ վարքից դժգոհ լինելով, հայտնվել է Ռիազի տանը, որտեղ հաղորդել է, որ իրավունք չունի Տաբասումին տանիք տալ, ով համարձակվել էր հեռանալ օրինական ամուսնուց:
Որպեսզի լուծեն ընտանեկան վեճը և միանգամից մյուս զավակին էլ ամուսնացնեն, աները տղամարդուն առաջարկել է ամուսնանալ իր միջնեկ դստեր հետ: Տղամարդը երկար չի մտածել և միանգամից Տաբասումին փոխանակել է Տեխմինումի հետ:
Երեք տարի անց Ռիազը հիշել է, որ չի ստացել երկրորդ երեխայի փրկագինը: Այդ նորությամբ հայրը եկել է Ադնանի մոտ և պահանջել է 1500 դոլարի փրկագին:
Փեսան փորձել է բացատրել շահամոլ աներոջը, որ իրենք նման գումարներ չունեն, բայց Ռիազը սպառնացել է դիմել դատարան:
Այսքանով պատմությունը չի ավարտվել, քանի որ Ադնանը սիրահարվել էր նախկին կանանց երրորդ, չամուսնացած քրոջը: Աղջիկը պատասխանել է տղամարդու սիրահետումներին, որն էլ հինգ ամիս անց դարձել է նրա պաշտոնական ամուսինը:
Իր կրտսեր դստեր հետ փեսայի ամուսնությունը Ռիազին կատաղության է հասցրել և ստիպել դատարան հայց ներկայացնել:
Սակայն դատավորը վճիռը կայացրել է հօգուտ նորապսակների: Նման վճիռը չի բավարարել սկանդալային ընտանիքին, որը որոշել էր ամեն կերպ Անումին խլել իր ամուսնու ձեռքից: Լքելով շենքը, ավագ դուստրերը մի կերպ փորձել են հեռացնել քրոջը Ադնանից, իսկ երբ նրանց դա չի հաջողվել, գործի են դրել քարերը:









































