Կյանքի նոր ապրելակերպը միանգամից անդրադարձել է երգչուհու գործելակերպի վրա: Ավելի վաղ Զեմֆիրան, ինչպես մյուս ռոք-արտիստները, հանդերձասրահում իր և իր երաժիշտների համար ալկոհոլային խմիչքներ էր պատվիրում: Այժմ նախկին նախասիրություններից ոչինչ չի մնացել: Դրա փոխարեն երգչուհին հանքային ջուր և մի քանի հում ձու է խդրում: Այդ ամենը ելույթից առաջ է օգտագործում երգչուհին: Աստղի կերակրացանկում այլևս բուտերբրոդներ և այլ արագ սնունդ չկա: Դրա փոխարեն՝ բանջարեղենի ապուր, խնձոր և լոլիկի հյութ:




































