Եգիպտոսի բանակի զինծառայողները սկսել են Գազայի հատված տանող թունելների փակումը: Այդ մասին հայտնել են հատուկ ծառայությունների աղբյուրները:
Այդպիսով Եգիպտոսի իշխանությունները ցանկանում են վերջ դնել թունելների միջոցով անօրինական զենքի և պայթուցիկ սարքավորումների տեղափոխմանը: Այդ թունելների միջոցով Գազայի հատված է տեղափոխվում անօրինական սննդամթերք, հագուստ, կենցաղային տեխնիկա և նույնիսկ՝ ավտոմեքենաներ:
Տեղեկություն տվող աղբյուրը հայտարարել է, որ Եգիպտոսի բանակը գործողությունն իրականացնում է միակողմանիորեն` չհամաձայնեցնելով այն պաղեստինյան կողմի հետ:









































