Բեյոնսեն վաղուց է իր մասին փաստագրական ֆիլմ նախապատրաստում Life is but a dream անվամբ: Եվ վերջապես, ժամանակն է այն ցուցադրել հանրությանը: Պրեմիերան կայացել է Նյու Յորքում:
Հենց Բին, ով վերջերս փայլել է «Գրեմի» մրցանակաբաշխության ժամանակ, Նյու Յորքում ևս շողացել է իր ժպիտի և փայլերով զգեստի շնորհիվ:
Ֆիլմը, որը պատմում է աստղի հետկուլիսային կյանքի, փորձերի, անձնական ապրումների մասին, գնահատելու են եկել Օփրա Ուինֆրին, Ջեյ Զին, Սոլանժ Նոուլզը և այլ աստղային հյուրեր:










































