Wednesday, 24 06 2026
16:10
Ռուսաստանն ու Ուկրաինան հայտնել են նոր փոխադարձ հարվածների մասին
«Վահագն Վիշապաքաղ» հուշարձանը վերադառնում է Երևանի կենտրոն
ՌԴ Կուրգանի մարզում բենզինի և դիզվառելիքի վաճառքի սահմանափակումներ են մտցվել
Հայաստանը փորձում է էլեկտրաէներգիան, ինժեներական տաղանդն ու հաշվողական ենթակառուցվածքները վերածել արտահանման նոր արտադրանքի. Forbes-ի հոդվածը
15:30
Կրեմլից հայտնել են ռազմաճակատում Ուկրաինայի համար ծանր իրավիճակի մասին
Ստեփանավանի քաղաքային զբոսայգին հիմնանորոգված և համալրված է խաղային ատրակցիոններով. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
15:10
«Վիշեգրադյան քառյակը» վերագործարկվում է
Ռուսաստանը Կասպից ավազանի «բանալիները» կորցնում է
Իսրայելն ու Լիբանանը քննարկում են հարավային Լիբանանի որոշ շրջաններ լիբանանյան բանակին փոխանցելու վերաբերյալ հարցեր
3 արծաթե և 1 բրոնզե մեդալ աշխարհագրության միջազգային 2-րդ բաց օլիմպիադայից
14:30
Կատարը շուտով կվերսկսի հեղուկացված բնական գազի բնականոն արտադրությունը
Վերջին շրջանում վիշապը նորից փորձեց վերադառնալ. քաղաքապետ
Ռուսաստանը ճնշում է գործադրում Բելառուսի վրա՝ Ուկրաինայի դեմ նոր ճակատ բացելու համար
Հայաստանի բասկետբոլի կանանց թիմը անհաջող մեկնարկեց փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում
13:50
Եվրոպան պայքարում է ռեկորդային շոգի դեմ
Առուշ Առուշանյանը չի ազատազրկվի
Երևանը գտնվում է իր զարգացման ուղու ընտրության գործընթացում․ Պեսկով
Քննչական կոմիտեն Ավետիք Չալաբյանի գործով մանրամասներ է հայտնել
13:10
Ռյուտեն հայտարարել է, որ հասկանում է Թրամփի դժգոհությունն Իրանի հարցում ՆԱՏՕ-ի երկրների դիրքորոշումից
ՍԴ-ն ՆԳՆ-ից ու ԱԱԾ-ից ընտրողների հետ կապված գաղտնի տվյալներ է պահանջել
12:50
Իրանի միջուկային օբյեկտներում տեսչական ստուգումներն անխուսափելի են. Գրոսի
Մեկնարկում են Ախուրիկ-Կայան և Մարգարա-Կայան ուղղությունների նախապատրաստման աշխատանքները
Թուրքիան աջակցում է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացին. Քուրթուլմուշ
Ստեփանավանում կարկուտից տուժածների վնասների գրանցման գործընթացն ավարտվում է հունիսի 26-ին. հայտարարություն
12:10
Թրամփը քննադատել է Իրանի վերաբերյալ բանաձևը պաշտպանած սենատորներին
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Իլհամ Ալիևին «կտարհամոզի՞»
11:50
Ճաքեր՝ Airbus A380-ների թևերի վրա
11:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
11:30
Թրամփը դժգոհել է, որ բենզինի գինը չի նվազում
ՀՀ էկոնոմիկայի նախարարը հանդիպել է ԵՄ անդամ երկրների դեսպանների հետ

Հիվանդություններ, որոնց բուժման միջոցը սեքսն է

Վիճակագրության համաձայն՝ ամուսնացած կանայք և տղամարդիկ միայնակներից ավելի երկար են ապրում: Այս ֆենոմենի մասին բժիշկները շատ երկար են մտածել, և վերջիվերջո եկել են այն եզրակացության, որ «երկարակեցության» պատճառը սեքսն է: Ինտիմ հարաբերությունների շնորհիվ մարդիկ դրական լիցքեր են ստանում, որոնք էլ լավ ազդեցություն են ունենում հոգեբանության և օրգանիզմի վրա և պահպանում են առողջությունը: orion.com-ը թվարկում է այն հիվանդությունները, որոնցից պաշտպանում է սեքսը:

Փենսիլվանիայի համալսարաններից մեկի գիտնականները վերջերս կատարված ուսումնասիրությունների հիման վրա եկել են այն եզրակացության, որ սեքսով շաբաթական գոնե մեկ անգամ զբաղվելը մի շարք հիվանդությունների դեմ պրոֆիլակտիկ միջոց է: Ահա այդ հիվանդություններից մի քանիսը:

1. Գրիպը և այլ շնչառական-վիրուսային հիվանդությունները: Ինչպես պարզվել է ուսումնասիրությունից, պարբերաբար սեքսով զբաղվելը գրեթե երեք անգամ բարձրացնում է դիմադրողականությունը՝ սեքսի ժամանակ արտադրված A իմունոգլոբուլինի շնորհիվ, որն էլ օրգանիզմը պաշտպանում է շնչառական հիվանդություններից:

2. Միգրեն: Շատ կանայք են հրաժարվում կատարել ամուսնական պարտականությունները գլխացավի պատճառով: Իզուր: Գրգռվածության և օրգազմի ժամանակ արյան մեջ բարձրանում է էնդորֆինի և կորտիկոստերոիդների մակարդակը, որոնք էլ բնական ցավազրկողներ են, այնպես որ սեռական ակտից հետո գլխացավի մասին կմոռանաք:

3. Մենստրուալ ցիկլ: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այն կանանց մոտ, ովքեր շաբաթական նվազագույնը մեկ անգամ սեքսով են զբաղվում, ամսական ցիկլն ավելի կարգավորված է դառնում, քան նրանց մոտ, ովքեր սեքսով առիթից առիթ են զբաղվում: Մենստրուալ ցիկլն ավելի անցավ է անցնում: Հետաքրքիր է, որ դա վերաբերում է ոչ միայն հետերոսեքսուալ կանանց, այլև լեսբուհիներին, քանի որ, գիտնականների կարծիքով, օրգանիզմի վրա լավ ազդեցություն է ունենում ոչ թե սեռական ակտը, այլ դրանից ստացած զգացողությունները:

4. Ճարպակալում: Եթե դուք դիետաների և ֆիզիկական վարժությունների կողմնակից չեք, ապա նիհարելու ամենալավ տարբերակը սեքսով հաճախակի զբաղվելն է: Այդ մասին գիտեն և՛ կանայք, և՛ տղամարդիկ: Գիտնականները հաշվել են, որ սեքսով զբաղվելիս մեկ րոպեում մարդը չորս կալորիա է կորցնում:

5. Կոսմետիկական թերությունները: Ինչպես պարզել են գիտնականները, կանայք, ովքեր շաբաթական առնվազն չորս անգամ սեքսով են զբաղվում իրենց իրական տարիքից 7-12 տարով փոքր են երևում: Ուսումնասիրողները դա բացատրում են նրանով, որ կանանց արյան մեջ բարձրանում է կանացի հորմոնի՝ էստրոգենի մակարդակը: Դրա շնորհիվ մազերը փայլում են, իսկ մաշը առաձգական է դառնում:

6. Բարելավվում է մաշկի վիճակը: Մենք գիտենք, որ դեռահասության մաշկային խնդիրներն օգանիզմի հորմոնալ փոփոխությունների հետ են կապված: Տարիքի հետ դրանք անցնում են, քանի որ նրանք սկսում են «իսկապես» սիրել: Իսկ եթե հասուն մարդն ինչ-որ պատճառով երկար ժամանակ չի զբաղվել սեքսով, բշտիկները կարող են նաև չանցնել: Այդ պատճառով էլ մաշկաբանները նրանց խորհուրդ են տալիս զուգընկերներ գտնել:

7. Միզուղիների անզսպությունը: Տարիքի հետ կանանց միզուղիները զսպող կոնքի հատակի մկանները մաշվում են: Եթե միզապարկը լցված է, ամենաանհարմար պահի կարող է անսպասելի բան տեղի ունենալ: Ցանկանում եք խուսափել դրանից, մարզե՛ք մկանները: Իհարկե ֆիզիկական սիրո շնորհիվ:

8. Հոգեկան խանգարումներ: Իզուր չեն չամուսնացած կանանց և տղամարդկանց վախերը: Սեռական հարաբերությունների բացակայությունը կարող է հոգեկան խանգարումների պատճառ հանդիսանալ: Իսկ մեր օրգանիզմի ֆունկցիաները հաշվարկված են այն բանի համար, որ մենք ակտիվ սեռական կյանք վարենք: Առանց դրա մենք չենք ստանում կարևոր հորմոններ և նյութեր: Օրգանիզմում ամեն ինչ միահյուսված է:

Մի խոսքով՝ պահպանելով բարոյական և էթիկական նորմերը, ավելի հաճա՛խ զբաղվեք ֆիզիկական սիրով, և հիվանդությունները կանհետանան:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում