ԴԱԻՇ-ի («Իրաքի և Շամի իսլամական պետություն») կողմնակիցները կոտրել են ֆրանսիական TV 5 Monde հեռուստատեսային ցանցի կայքն ու օգտահաշիվները: Այս մասին հաղորդում է Agence France-Presse-ը:
Հեռուստաընկերության կայք մտնելիս միայն երևում է հետևյալ գրությունը՝ «Կայքը ներկա պահին գտնվում է պրոֆիլակտիկայի մեջ: Շնորհակալություն ձեր համբերության համար»:
«Մենք այլևս ի վիճակի չենք հեռարձակել մեր հեռուստաալիքներից ոչ մեկը: Մեր վեբկայքերն ու սոցցանցերն այլևս մեր վերահսկողության տակ չեն գտնվում»,- ասել է հեռարձակող ընկերության գլխավոր տնօրեն Իվ Բիգոն:
Ցանցահենները հեռուստաալիքի ցանցի էջերում տեղադրել են ԴԱԻՇ-ի դեմ պայքարին մասնակցող ֆրանսիացի զինվորների փաստաթղթերը:









































