Սիրիայի հնությունների և թանգարանների վարչության տնօրեն Մաամունա Աբդելքարիմի խոսքերով՝ որպեսզի հնարավոր լինի դադարեցնել «պատմական հուշարձանների թալանը», ՄԱԿ ԱԽ-ն պետք է Սիրիայում գողացված արժեքավոր իրերի վաճառքն արգելելու վերաբերյալ բանաձև ընդունի: Նա, որպես օրինակ, ներկայացրել է Իրաքի մշակութային ժառանգության պահպանության ՄԱԿ-ի ընդունած բանաձևը:
ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո անցկացվող սեմինարի ընթացքում Աբդելքարիմին շնորհակալություն է հայտնել Հորդանանի ոստիկանությանը` Սիրիայից պատմական արժեք ներկայացնող գողոնի դուրս բերումը կանխելու համար, և մյուս հարևան պետություններին կոչ է արել սահմաններում հսկողությունն առավել խստացնել:
Սիրիայի տարածքում գտնվող 40 հուշարձաններ ընդգրկված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի պատմամշակութային ժառանգության ցանկում:











































