Ֆրանսիան կրկին զբոսաշրջիկների շրջանում ամենամեծ ժողովրդականություն վայելող երկիրն է՝ գրում է The Local.fr-ը՝ հղում անելով Ֆրանսիայի ԱԳՆ-ի վիճակագրությանը: Պարզվել է, որ 2014թ. Ֆրանսիա ավելի շատ մարդ է այցելել, քան որևէ այլ երկիր: Նա առաջին տեղում է, մասնավորապես, չինացի զբոսաշրջիկների թվի կտրուկ աճի շնորհիվ:
2014թ. զբոսաշրջիկները Ֆրանսիա են այցելել 83.7 մլն անգամ, ինչը 0.1%-ով շատ է 2013 թվականից: Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավար Լորան Ֆաբիուսն ակնկալում է, որ մինչև 2020թ. այդ ցուցանիշը կհասնի 100 մլն-ի:
2015թ. առաջին ամիսների վիճակագրության համաձայն՝ Ֆրանսիան կարող է առաջին տեղը պահպանել նաև այս տարի՝ նշվում է հոդվածում:









































