Ուկրաինան ՆԱՏՕ-ի հետ կստորագրի երկու համաձայնագիր: Փաստաթղթերից առաջինը կապի և տեղեկատվության մասին հուշագիրն է, երկրորդը՝ աջակցության ոլորտում համագործակցության մասին համաձայնագիրը: Այս մասին, ինչպես հաղորդում է BBC-ն, հայտարարել է Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը:
Հուշագրի համաձայն՝ Ուկրաինան ՆԱՏՕ-ի հետ կհամագործակցի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակում՝ խորհրդատվության, ղեկավարման, կապի, հետախուզության հարցերով:
Երկրորդ փաստաթուղթը նախատեսում է ՆԱՏՕ-ի հետ համատեղ իրականացնել 4 տրաստային նախագիծ, այդ թվում ռազմատեխնիկական համագործակցության, կապի միջոցների, նոր կոմունիկացիաների և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում:
Յացենյուկն ընդգծել է, որ Ուկրաիան պետք է իր զինված ուժերը վերակառուցի բացառապես այն հզորագույն բանակների և հզորագույն միավորումների օրինակով, «որոնք պայքարում են ամբողջ աշխարհում խաղաղության համար»:










































