Ամերիկահայ հայտնի ուդահար, կոմպոզիտոր Արա Դինքջյանը ապրիլի 10-ին Նյու Յորքում՝ Alwan for the Arts ոչառևտրային կազմակերպության շենքում, կներկայացնի հայկական երգերի նոր ալբոմը՝ 1915-2015 Truth & Hope անվանումով։
Այն հատուկ տուրք է հայ ժողովրդի տոկունությանը: Ուդահար Դինքջյանին կուղեկցի լարային քառյակն ու հրավիրված երաժիշտ, քանոնահար Թամեր Փինարբաշին։
Երեկոյի երգացանկը Հայոց ցեղասպանության թեմայով է։









































