Այսօր Վատիկանում հայտարարել են, որ կարդինալների գաղտնի ժողովը (կոնկլավ), որը Բենեդիկտոս XVI-ի հեռանալուց հետո կընտրի Հռոմի նոր պապ, կհավաքվի մարտի 15-ից հետո: Այս մասին փոխանցում է Reuters գործակալությունը:
Վատիկանի մամլո կենտրոնի ղեկավար Ֆեդերիկո Լոմբարդիի խոսքով՝ գաղտնի ժողովը պետք է հավաքվի փետրվարի 28-ին՝ պապի կողմից ներկայացվելիք հրաժարագրից հետո 15-20 օրվա ընթացքում:
Հիշեցնենք, որ փետրվարի 11-ին 85-ամյա պապը հայտնել էր լիազորությունները վայր դնելու մասին՝ իր որոշումը պատճառաբանելով առողջական խնդիրներով ու պատկառելի տարիքով:







































