Թուրքական Habervizyonu կայքի փոխանցմամբ, Թուրքիայի նավթային պաշարները կսպառվեն 17 տարի անց: Թուրքիայի հասանելի նավթային պաշարները գնահատվում են 291.5 միլիոն բարել (43.14 միլիոն տոննա): Իսկ գազային պաշարները գնահատվել են 6.2 միլիարդ խորանարդ մետր:
Նախորդ տարի Թուրքիայում արդյունահանվել է 2.5 միլիոն տոննա նավթ և 726 միլիոն խորանարդ մետր գազ: Վերջին 10 տարվա ընթացքում Թուրքիայում նավթի արդյունահանումն ընկել է 3.2 տոկոսով:
Փորձագետների հաշվարկով, Թուրքիայի նավթային պաշարները կսպառվեն առաջիկա 17.3 տարիների ընթացքում, իսկ գազային պաշարները` 8.6 տարվա ընթացքում:
Հիշեցնենք, որ աշխարհում նույնպես գնալով աճում է նավթի ու բնական գազի պահանջարկը: Փորձագետների կանխատեսմամբ, աշխարհի նավթային պաշարները կսպառվեն առաջիկա 49.2 տարիների ընթացքում, իսկ գազային պաշարները` 59.5 տարիների ընթացքում:








































