Մեքսիկայի արևմուտքում 15 ոստիկաններ պաշարման մեջ են հայտնվել և սպանվել թմրակարտելի անդամների կողմից։ Սա մեկ ամսում արդեն երկրորդ արյունալի հարձակումն է մեքսիկացի իրավապահների վրա։
Հաղորդվում է, որ հարձակումը կատարվել է Պուերտո-Վալյարտա առողջարանային քաղաքից ոչ հեռու։ Եվս 5 ոստիկաններ հարձակման ընթացքում վիրավորվել են ու հոսպիտալացվել։
Ենթադրաբար հարձակումն իրականացրել են «Խալիսկո-Նոր սերունդ» կարտելի անդամները, ովքեր պայքարում են Խալիսկո նահանգում թմրաթրաֆիքի վերահսկողության համար։
Ոստիկանների վրա այս հարձակումն ամենաարյունալիներից մեկն է 2012-ին Էնրիկե Պենյա Նյետոյի իշխանության գալուց հետո, ով խոստացել էր արմատապես բարելավել երկրում անվտանգությանն առնչվող վիճակը։










































