Ռիհաննան ներկայացրել է American Oxygen երգի տեսահոլովակը YouTube-ում: Թրեքը կներառվի երգչուհու 8-րդ ստուդիական ալբոմի մեջ, որի շնորհանդեսի օրը դեռևս հայտնի չէ: 5 րոպեանոց տեսանյութում ԱՄՆ պատմությունից արխիվային նյութեր են հրապարակվել, այդ թվում` Նյու Յորքում սեպտեմբերի 11-ին տեղի ունեցած Համաշխարհային առևտրի կենտրոնի վրա հարձակումները, գրում է Lenta.ru-ն:
Տեսագրությունում հայտնվում են նաև հայտնի ամերիկացիներ` Մարտին Լյութեր Քինգը, Բոբ Մարլին և Բարաք Օբաման: Առկա են նաև մի շարք իրադարձություններ, ինչպես նաև ԱՄՆ խորհրդանիշները` Ազատության արձանը, բեյսբոլը, հիպիները:











































