Վրաստանի Զուգդիդի շրջանի Նարազենի գյուղի բնակիչները բողոքի ակցիայով են դիմավորել Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին՝ հաղորդում է «Գրուզիա Օնլայն»-ը:
«Պաշտպանի՛ր Վրաստանը» կազմակերպության ղեկավար Կախա Միկայան և այլ կազմակերպությունների ակտիվիստներ փորձել են փակել ճանապարհները:
Ակցիայի մասնակիցները ձվեր են նետել նախագահի ավտոշարասյան վրա և սպառնալիքներ են հնչեցրել:










































