Վրաստանի էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն հայտարարել է, որ գազի գինը հնարավոր է կրճատել 10%-ով,- հաղորդում է «Գրուզիա Օնլայնը»:
«Աշխատանքը դեռևս չի ավարտվել, և ես կարծում եմ, որ հաջորդ շաբաթ մենք հնարավորություն կունենանք հայտարարելու, թե բնակչությունը երբ կարող է օգտվել իջեցված սակագնից: Տարիֆը կկրճատվի Նավթի և գազի կորպորացիայի հաշվին»,- ասել է նախարարը:
Անդրադառնալով էլեկտրաէներգիայի գնին՝ Կալաձեն նշել է, որ եթե սակագնի նվազման ուղիներ չհայտնաբերվեն, ապա այն կմնա ներկայիս մակարդակի վրա:
«Մեզ հաջողվել է նվազեցնել միայն առաջին երկու աստիճանների սպառողների սակագինը, որոնք օգտագործում են 301 կիլովատ էներգիա: Մնացածների համար մնացել է նախկին սակագինը»,- նշել է նախարարը։