Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին մեկնաբանել է Լա Լիգայի չեմպիոնական մրցավազքը:
«Վստահ չեմ, որ տիտղոս կնվաճենք, նույնիսկ եթե հաղթենք Լա Լիգայի մնացած բոլոր խաղերում: «Բարսելոնա»-ն շահեկան դիրքում է գտնվում: Կարող եմ միայն թիմին հնարավորինս լավ նախապատրաստել մնացած խաղերին, որպեսզի հնարավորինս շատ միավորներ վաստակենք:
Կարող եմ միաժամանակ խաղադաշտ դուրս բերել Իսկոյին ու Խամեսին: Նրանք նախկինում խաղացել են միասին: Նրանք տարբեր խաղացողներ են, ու չի կարելի ասել, որ պայքարում են մեկնարկային կազմի միևնույն տեղի համար:
Կարծում եմ՝ ունենք աշխարհի լավագույն թիմը: Դեռ բազմաթիվ խաղեր կան, և ես ռոտացիա եմ կիրառելու: Ճիշտ չէ, որ որոշ ֆուտբոլիստներ ավելի մեծ կարևորություն ունեն»:







































