«Միլան»-ի նախագահ Սիլվիո Բեռլուսկոնին կրկին խոսել է ակումբի հավանական վաճառքի մասին:
«Ես չեմ ցանկանում «Միլան»-ը վաճառել արտասահմանցի ներդրողներին: Այն պատկանում է իմ ընտանիքին:
Երբ փոքր էի, հայրս ինձ տանում էր մարզադաշտ, և ես դիտում է ֆուտբոլային կուռքերիս խաղը: Այդ ժամանակ հասկացա՝ ինչ է ֆուտբոլը երկրպագուների համար: «Միլան»-ը մինչև հիմա իմ սրտում է:
Ես և ընտանիքիս անդամները շատ ենք կապվել «Միլան»-ի հետ: Հուսով եմ՝ ամեն ինչ այսպես էլ կմնա, և ֆինանսական ճգնաժամը չի ստիպի կատարել քայլեր, որոնք չենք նախատեսում»,- հայտարարել է Բեռլուսկոնին:









































