Նյու Յորքում Westminster Kennel Club 137-րդ միջազգային ցուցահանդեսում ամենագեղեցիկ շան թագը նվաճել է Բանանա-Ջո անունով սև աֆֆենփինչերը,- հաղորդում է RIA Novosti-ն:
Աֆֆենփինչերը համարվում է հնագույն ցեղատեսակ: Չնայած փոքր հասակին, որը չի գերազանցում 30 սմ-ն, այս ցեղատեսակի շները շատ խելացի են, համբերատար, անկախ:
Westminster Kennel Club-ի արծաթե թագի է արժանացել հինանգլիական հովվաշունը՝ Բուգաբու անունով:
Երեք ժամ տևած շոուի հաղորդավարները այս մրցակցությունը համեմատել են «Միսս Ամերիկա» տիտղոսի պայքարի հետ:
Շների գեղեցկության միջազգային մրցույթին մասնակցել է 2,700 շուն, որոնք ներկայացրել են 190 քաղաք:








































