Monday, 22 06 2026
17:10
Կատարում բնական գազի գործարանում պայթյունի հետևանքով վիրավորվել է 54 մարդ, 18-ն անհետ կորել է
Ուժը կորցրած է ճանաչվել «Շանգրի Լա»-ի կազմակերպման լիցենզիան
16:50
Իրանի դեմ ռազմական գործողությունը ԱՄՆ-ի համար արժեցել է 40 միլիարդ դոլար
Հանցավոր ծագում ունեցող 30 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե. ՔԿ
Կրեմլը արձագանքել է Բելառուսի հասցեին Զելենսկու սպառնալիքներին
Ադրբեջանն է մեզանից կախվածության մեջ հայտնվում. Սամվել Մարտիրոսյանը՝ Team-ի և Azertelecom-ի համաձայնագրի մասին
16:10
Նավթի գներն անկում են ապրում
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,02 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
15:50
Աբելարդո դե լա Էսպրիելյան փոքր տարբերությամբ հաղթում է Կոլումբիայի նախագահական ընտրություններում
ՍԴ 2 դատավոր չի մասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանը
Հայտնի է Գյումրիից մեկնած ինքնաթիռի արտակարգ վայրէջքի պատճառը
Փամբակ գետում հայտնաբերվել է 13-ամյա աղջկա մարմինը
15:10
Իրանական պատվիրակությունը լքել է բանակցությունների վայրը
Ալիևը «կվերադառնա՞ Պուտինի գիրկը»
14:50
Մունդիալ-2026. Եգիպտոսը հաղթեց Նոր Զելանդիային, Ուրուգվայ-Կաբո Վերդե հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի
Արարատի մարզի Նոր Ուղի բնակավայրի մանկապարտեզը կառուցված է. Փաշինյան
Իսրայելի բանակը հայտարարել է Լիբանանի սահմանի մոտ վերջին սահմանափակումների վերացման մասին
Պետգույքի կոմիտեն էլեկտրոնային աճուրդով օտարման է ներկայացրել 29 անշարժ գույք
Հաքան Ֆիդանը դժվարություններ է կանխատեսել ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցություններում
Արարատի և Արմավիրի մարզերում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
13:50
Սթարմերը կշարունակի պաշտոնավարել մինչև նորի ընտրությունը
Հայաստանում նշվել է Յոգայի միջազգային օրը
13:30
Ռուս-ուկրաինական հակամարտությունը շարունակվում է․ Մոսկվայի ուղղությամբ 70 ԱԹՍ է արձակվել, իսկ Ուկրաինայում կան զոհեր
Հայտնի է «Ոսկե ծիրան» միջազգային մրցույթի ժյուրիի կազմը
13:10
Արաղչին ԱՄՆ-ի հետ հանդիպումից հետո հայտարարել է Լիբանանում պատերազմի ավարտի գործում «մեծ առաջընթացի» մասին
«Վտանգավորի բան չկա, ըսա՝ պարտք եմ»․ «Հայաստան» դաշինքի թեկնածուները ընտրակաշառք են տվել․ ՀԿԿ
12:50
Սթարմերը հրաժարական է տվել
Կալանավորվել է Մարտուն Գրիգորյանի որդին
12:30
Շվեյցարիայում Իրանի և ԱՄՆ-ի միջև բարձր մակարդակի բանակցություններում գրանցվել է «խրախուսող առաջընթաց»
12:20
Բիբլոս Բանկ Արմենիան CaseKey-ի կողքին է արդեն չորրորդ տարին անընդմեջ

«Մարտի 1»՝ Հիմնադիր խորհրդարանում

Ապրիլի 7-ի առավոտյան կամ ավելի ճիշտ՝ լուսադեմին Հիմնադիր խորհրդարանի գրասենյակում և անդամներից մի քանիսի, այդ թվում և առաջնորդող Ժիրայր Սեֆիլյանի տանը խուզարկություններ են կատարվել, իսկ հետո Սեֆիլյանն ու մի քանի ՀԽ-ականներ բերման են ենթարկվել:

Քննչական կոմիտեն հայտարարել է, որ կանխարգելվել են զանգվածային անկարգություններ, թեև առայժմ ներկայացված չեն փաստեր, թե ինչ հիմքով են նման եզրակացություններ արվել, որ ՀԽ-ն զանգվածային անկարգություններ է պատրաստել: Համենայնդեպս՝ կարծես թե Հիմնադիր խորհրդարանի հրապարակային հայտարարությունները, մասնավորապես՝ ապրիլի 24-ի օրվա հետ կապված, կրել են լրիվ հակառակ բնույթ: Ինչևէ, շատ խորհրդանշական է փաստը, որ խուզարկությունները կամ գործողությունները սկսվել են լուսադեմին՝ 6.40-ի սահմաններում:

Ինչպես գիտենք, հենց այդ ժամանակահատվածում էր, որ 2008 թվականին սկսվեց «խուզարկությունը» Ազատության հրապարակում՝ ըստ էության կրկին նույն բացատրություններով՝ զենքի հայտնաբերում և անկարգությունների կանխում: Եվ ըստ էության ստացվում է, որ Հիմնադիր խորհրդարանը «մարտի 1-ի» է ենթարկվել, բարեբախտաբար, իհարկե, միայն առաջին մասով:

Ըստ էության, Հիմնադիր խորհրդարանի հանդեպ իշխանությունների նման վերաբերմունքը, այսպես ասած, ծավալվում և հասունանում է վերջին ամիսներին, այսինքն՝ սա անսպասելի ակտ կարելի է համարել մեծ վերապահումով:

Այս ծավալվող պրոցեսի ընթացքում Հայաստանի ներքաղաքական դաշտում տեղի ունեցող տրանսֆորմացիաներին մենք առիթ ունեցել ենք անդրադառնալու, արձանագրելու, որ փաստորեն ըստ էության ներքաղաքական դաշտում առաջանում են երկու զուգահեռ պրոցեսներ, որտեղ մի կողմում ՀԽ-ն է՝ իր մոտեցմամբ՝ այսպես ասած, ընտրական մասնակցության մերժում և քաղաքացիական անհնազանդություն, իսկ մյուս կողմում էլ մնացյալ քաղաքական ուժերն են, որոնք իրադարձությունների զարգացումը տեսնում են, այսպես ասած, ընտրական ճանապարհով:

Եվ ահա Հիմնադիր խորհրդարանի դեմ իշխանությունների հերթական գործողությունները ըստ էության էլ ավելի են խորացնում հայաստանյան ընդդիմադիր դաշտում առկա այս երկու ակոսները:

Սովորաբար այս ամենը հայաստանյան պրակտիկայում ավարտվել է «բաժանիր, որ տիրես» սկզբունքի հաղթանակով: Այդ սկզբունքով գործող իշխանությունները կարողացել են տիրապետել դաշտում առկա գործընթացներին, տրամադրություններին և խաղարկելով դարերով փորձված այդ սկզբունքը՝ կարողացել են չեզոքացնել Հայաստանում ներքաղաքական ակտիվության իրենց համար վտանգավոր տենդենցներն ու գործընթացները:

Այս տեսանկյունից այսօր տեղի ունեցած գործընթացների առանցքային հարցը, իհարկե, հանգում է քաղաքական դաշտի արձագանքին: Այսինքն՝ այդ արձագանքը բաժանո՞ւմը կխորացնի, թե՞ տեղի կունենա հակառակ մի պրոցես, որը քաղաքական իմաստով կփոխի խաղի տրամաբանությունը՝ խառնելով նաև իշխանությունների խաղաքարտերը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում