Առանց Ադրբեջանի թույլտվության, Հայաստանը չի կարող օգտվել Բաքու-Թբիլիս-Կարս երկաթուղուց: Ինչպես հաղորդում է Trend գործակալությունը, այս մասին Թբիլիսիում հայտարարել է Ադրբեջանի տրանսպորտի նախարար Զիյա Մամեդովը, որը մասնակցում է ԵՄ Արևելյան գործընկերության ոչ ֆորմալ երկխոսությանը:
«Բոլորին հիշեցնենք, որ այս նախագիծը իրականացվում է Ադրբեջանի նախաձեռնությամբ, ինչպես նաև ֆինանսավորվում է մեր երկրի պետական բյուջեի կողմից: Քանի որ Հայաստանը «օկուպացրել է» մեր տարածքները, նա իրավունք չունի օգտվելու այս երկաթուղուց, քանի դեռ չի կարգավորվել ղարաբաղյան հակամարտությունը»,- ընդգծել է ադրբեջանցի նախարարը:
Նրա խոսքերով՝ Հայաստանն, առանց Ադրբեջանի թույլտվության, չի կարող նաև միանալ նախագծին:









































