Saturday, 27 06 2026
20:10
ԱՄՆ-ն զինում է Լիբանանին․ եռակողմ համաձայնագիր
Կիևյան կամրջի հիմնանորոգման հետ մեկտեղ կբարեկարգվի նաև համանուն փողոցը
19:50
Թողարկվել է պաշտոնական գովազդային տեսահոլովակ Ղրղզստանում կայանալիք Համաշխարհային քոչվորական խաղերի մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ
19:30
Սալահը վնասվածք է ստացել ԱԱ-2026-ում
Վարչապետն այցելել է «Կոնդ». դիտարկվել է թաղամասի քաղաքաշինական հայեցակարգի իրականացման հնարավորությունը
19:10
60 միլիոն աստղ մեկ կադրում և նոր մոլորակների որսը
Երևանում բժիշկները փրկել են «կրծքավանդակի կտրած-ծակած վերքերով» 3 քաղաքացու կյանք
18:50
Ռեկորդային 41,3°C՝ Գերմանիայում. բժիշկները մեղադրում են կառավարությանը
Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է հուղարկավորման հանձնաժողով
18:30
Թեհրանը սպառնում է կործանիչ պատասխանով
Ոչնչացվել է 25 տոննա մսամթերք. ՍԱՏՄ
18:10
Թրամփը կմեկնի Հնդկաստան
Վարչապետը շրջայց է կատարել Կոնդ թաղամասում
17:50
Միացյալ Նահանգների պետքարտուղարը խոսել է Հնդկաստանի հետ առևտրային համաձայնագրի շուրջ աշխատանքների մասին
305 միլիոն դրամ՝ պետությանը. Իշխան Զաքարյանի գործով հաշտություն է կնքվել
17:30
Հարավային Կորեան իր օդային պաշտպանության գոտում հայտնաբերել է մոտ 10 ռուսական և չինական ինքնաթիռ
Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են. վարչապետ
17:10
Բահրեյնն Իրանին մեղադրել է ԱԹՍ-ներով իր տարածքին հարվածելու մեջ
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
16:50
Եվրոպայում շոգ եղանակի պատճառով մահացածների թիվն աճել է
Փամբակ գետում տղամարդու աճյուն և ավտոմեքենա է հայտնաբերվել
16:30
Վենեսուելայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը գերազանցում է 900-ը
Փաշինյանը ծանոթացել է Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներին
16:10
ԱՄՆ-ն մարդասիրական օգնությունը հնարավոր դարձնելու համար չեղարկել է Վենեսուելայի դեմ պատժամիջոցները
Ցանկացած գործունեություն ռուսական շուկայում ռիսկային է. Հայաստանն այնտեղ անելիք չունի այլևս
15:50
Գիտնականները բացահայտել են հսկա մոլորակ, որը գրեթե «կշիռ չունի»
Անընդհատ մնում ենք նույն դասարանում, երբ մեր հասակակիցները վաղուց ԲՈԻՀ-ում են
15:30
Չինաստանը գլխավորել է աշխարհի ամենաարագ գերհամակարգիչների ցանկը
Լրջագույն փոփոխություններ են սպասվում ՀՀ-ՌԴ հարաբերություններում. Կրեմլը գործի է դնելու պլան Բ-ն

Շարմազանովն ընդունել է ՀՀ-ում Հունաստանի դեսպանին

Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը փետրվարի 13-ին հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Հունաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Իոաննիս Տայիսի հետ:

ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ ԱԺ փոխնախագահը և Հունաստանի դեսպանը քննարկել են Հայաստանում տեղի ունենալիք նախագահական ընտրությունների ընթացքին առնչվող հարցեր: Մասնավորապես Էդուարդ Շարմազանովն ընդգծել է, որ Հայաստանի իշխանությունների համար շատ կարևոր է ընտրությունների ժողովրդավարական լինելն ու միջազգային չափանիշներին համապատասխանելը: Նրա գնահատմամբ՝ նախընտրական պայքարը մրցակցային է և ի տարբերություն նախորդ ընտրությունների՝ հիմնականում ընթանում է ծրագրային ու գաղափարական հենքի վրա, գրեթե բացակայում է անձնական վիրավորանքն ու քաղաքական նիհիլիզմը: ԱԺ փոխնախագահը հավաստիացրել է, որ Հայաստանի համար մեծ հնարավորություն է ստեղծված` անշրջելի դարձնելու ժողովրդավարական ընտրությունները, և այս առումով կարևորել է պատկան մարմինների՝ խախտումների վերաբերյալ օպերատիվ ու օբյեկտիվ արձագանքը:

Հունաստանի արտակարգ և լիազոր դեսպան Իոաննիս Տայիսի գնահատմամբ՝ այս ընտրությունները նման են մի կայանի, որտեղ հստակ կդառնան Հայաստանի ժողովրդավարական արժեքները: Նրա համոզմամբ՝ ժողովրդավարական ընտրություններ կազմակերպելու՝ իշխանությունների կատարած քայլերը ճիշտ են եղել և ավելի լավը, քան նախորդները: Ինչ վերաբերում է բողոքներին, դրանք լուրջ չեն և չեն կարող ազդել ո՛չ ընտրությունների ընթացքի և ո՛չ էլ արդյունքների վրա: Նա միաժամանակ նկատել է, որ աշխարհի բոլոր երկրներում էլ նախընտրական շրջանում բողոքներ լինում են. կարևոր է, որ իրավասու մարմինները արագ արձագանքեն դրանց` կանխելու հնարավոր խախտումները: Դեսպանը հույս է հայտնել, որ Հայաստանն այս ընտրություններով մեկ անգամ ևս կապացուցի, որ իր ստանձնած բարեփոխումները ճիշտ ուղու վրա են:

Հանդիպման ժամանակ քննարկվել են նաև միջխորհրդարանական հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր: Հունաստանի դեսպանը Էդուարդ Շարմազանովին հանձնել է Հունաստան-Հայաստան պատգամավորական բարեկամական խմբի անդամների նամակը, որում նրանք տեղեկացնում են, որ սիրով են ընդունում ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Հունաստան բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովի՝ Հայաստան այցելելու հրավերը և բարեկամական խմբերի համատեղ նիստեր անցկացնելու առաջարկը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում