Monday, 22 06 2026
Իսրայելը Լիբանանում տարածքային հավակնություններ չունի, սակայն զորքերը չի հանի. Սաար
21:30
Պակիստանի պաշտպանության նախարարը պատերազմով է սպառնացել Հնդկաստանին
ՍԴ որոշումից անկախ՝ խնդիրները մնալու են ներքին և արտաքին կոնտեքստում. նոր ընտրությունն անհրաժեշտ է
Մեկ օրում ոչնչացվել է 734 ԱԹՍ. ՌԴ ՊՆ
Իրանա-ամերիկյան «էական առաջընթացը» և Իրանի միջուկային ծրագրի «ականը»
Լիբանանի նախագահն ամերիկացի և կատարցի պաշտոնյաների հետ քննարկել է Իսրայելի հետ հրադադարի վերաբերյալ հարցեր
ՄԻՊ հանձնարարությամբ մեկնարկել են մշտադիտարկման այցերը ՔԿՀ-ներ՝ ընտրական գործընթացի շրջանակում ազատազրկված անձանց իրավունքների ապահովման նպատակով
20:30
Իրանի ԱԳ փոխնախարարը կգլխավորի փորձագիտական ​​​​խումբն ԱՄՆ-ի հետ բանակցություններում. ISNA
Ավշար բնակավայրի Հ. Շիրազի փողոցում գտնվող հողամասի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը
20:10
Թրամփը և Ռուբիոն շնորհավորել են դե լա Էսպրիելյային Կոլումբիայում նախագահական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
20:00
Վազորդ Երվանդ Մկրտչյանը՝ Բալկանյան երկրների առաջնության հաղթող, Ռազմիկ Ղազարյանը՝ արծաթե մեդալակիր
19:50
ԻՀՊԿ-ն Իսրայելին սպառնացել է պարտությամբ
Դեմենցիայի վաղ ախտանշանները. ինչպե՞ս տարբերել այն տարիքային բնականոն փոփոխություններից
Լիբանանում իսրայելական հարվածների զոհերի թիվը գերազանցել է 4100-ը
Կառավարության անդամների երդման տեքստը փոփոխվելու է
19:20
Գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը դարձել է 2026 Chicago Summer Open դասական և կայծակնային շախմատի մրցաշարերի հաղթող
19:10
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
ՌԴ սատելիտները սպասում են ցուցումի. իսկ Կրեմլը չգիտի ինչ անել ՀՀ ընտրությունների արդյունքների հետ
18:50
Հայազգի սուսերամարտիկը՝ Եվրոպայի առաջնության մեդալակիր
Գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով միջգերատեսչական հանձնաժողովը հերթական նիստն է անցկացրել
18:43
Հորմուզի նեղուցի արևելյան հատվածում ավելի քան 400 խոշոր նավ է կուտակվել
Կարմիր գրքի տեսակների մասին տեղեկատվությունը հասանելի է նոր հավելվածով
ՄԻԵԴ վճիռը քառօրյա պատերազմի գործով առաջինն է, բայց ոչ՝ վերջինը. նոր ակտեր կլինեն
18:36
ԱՄՆ-ը Իրանին 60-օրյա թույլտվություն է տրամադրել նավթի արտահանման համար
Կառավարությունը ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերը հանրային գերակա շահ կճանաչի
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում
Ռուսաստանում սահմանափակում են վառելիքի առցանց վաճառքի հայտարարությունները
18:30
ԱՄՆ-ն հարվածել է ենթադրաբար թմրանյութեր փոխադրող հերթական նավին. կա 2 զոհ
Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը ցանկանում են, որ Հայաստանը շուտ որոշում կայացնի. Զախարովա
Քննարկվել են «Մեղրի» ազատ տնտեսական գոտու վիճակն ու զարգացման ուղղությունները

Նալբանդյանը գնում է հաշվետվության

Այսօր Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա՝ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հրավերով: Նալբանդյանը հանդիպում պետք է ունենա Լավրովի, Պետդումայի նախագահ Նարիշկինի, ռուսաստանյան խմբագիրների եւ վերլուծաբանների հետ: Այլ կերպ ասած` պաշտոնական այս այցն, ըստ էության, կարող ենք մեկնաբանել որպես մշակողական այց:

Խնդիրն այն է, որ վերջին շրջանում պաշտոնական Երեւանը բավական ակտիվ աշխատել է երկու կարեւոր ուղղություններով՝ Եվրոպա եւ Չինաստան: Սերժ Սարգսյանը Եվրոպայի հետ հարաբերությունները Եվրոպական շաբաթ բնորոշեց, իսկ Չինաստանի նրա պետական այցի ընթացքում ընդունված համատեղ հռչակագիրը երեւի թե ոչնչով չէր զիջում ռազմավարական դաշնակցային հարաբերություններին բնորոշ փաստաթղթերին:

Սովորաբար նման պարագաներում պաշտոնական Երեւանը նմանօրինակ «կողմնակի» այցերը զուգորդում է Մոսկվա կատարած այցելությունների հետ, եւ այդ իմաստով, իհարկե, սպասելի էր, որ գալու է նաեւ Մոսկվայի հերթը: Այս տեսանկյունից հետաքրքրական է, որ Մոսկվա այցելում է ոչ թե Սերժ Սարգսյանը, այլ Նալբանդյանը: Այսինքն` Մոսկվան հրավիրում է ոչ թե Սերժ Սարգսյանին, այլ Նալբանդյանին:

Սա, իհարկե, հարցեր առաջացնում է, հատկապես նկատի ունենալով մի քանի շաբաթ առաջ, ի դեպ` Հայաստանում իր իսկ հռչակած կամ բնորոշած Եվրոպական շաբաթի օրերին, Ադրբեջանին վաճառվող ռուսաստանյան զենքի մասին Սերժ Սարգսյանի աղմկոտ հայտարարությունը: Այս տեսանկյունից դժվար է միանշանակ ասել՝ Երեւա՞նն է հրաժարվել նախագահական մակարդակով «հաշվետու» լինել Ռուսաստանին՝ Եվրոպայի ու Չինաստանի համար, թե՞ Ռուսաստանն է Սերժ Սարգսյանին, այսպես ասած, աստիճանազրկել, եւ նրա փոխարեն Նալբանդյանին են հրավիրում հաշվետու լինելու:

Բոլոր դեպքերում, որ խնդիրը լինելու է հենց հաշվետվությունը, այսինքն` Մոսկվան Երեւանից բացատրություններ է պահանջելու եվրոպական եւ չինական ուղղություններով ակտիվ աշխատանքների համար, երեւի թե ոչ մի կասկած չկա: Կրեմլի համար Հայաստանի ցանկացած կողմնակի քայլ անընդունելի է, իսկ եթե այդ քայլերն արվել են նկատելի ակտիվությամբ, ապա սա արդեն, բնականաբար, առանձնահատուկ ուշադրության է արժանանում:

Ըստ որում` Մոսկվան այս ամենից առաջ մի քանի պատվիրակություններ գործուղեց Հայաստան, երեւի թե, այսպես ասած, հետախուզության, եւ ըստ երեւույթին հետախուզության տվյալները գոհացուցիչ չեն եղել, որ Լավրովը Նալբանդյանին հրավիրել է Մոսկվա:

Բացառված չէ, որ Նալբանդյանին են հրավիրում, որովհետեւ նրան պարզապես Մոսկվայում ավելի են վստահում: Վերջին հաշվով, Նալբանդյանը ՄԳԻՄՈ-ի սան է, որին իր հավատարմությունը Մոսկվա մեկնելու նախօրեին Նալբանդյանը հայտնել էր «Միջազգային հարաբերություններ» ռուսական հանդեսին տված հարցազրույցում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում