Friday, 05 06 2026
Ռուսաստանը Ադրբեջանին առաջարկում է «պատմական միասնական հայեցակարգ» մշակել․ դա կարող է արվել միայն Հայաստանի պատմա-քաղաքակրթական ինքնության հաշվին
Թմրամիջոցի նմանվող զանգված՝ «Վանաձոր» ՔԿՀ տեսակցության եկած քաղաքացու մոտից. նա ձերբակալվել է
Քաջարան-Ագարակ հատվածում ակտիվ շինարարություն է ընթանում
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
ՄԱԿ-ի հարթակում ներկայացվել են Հայաստանի քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի բարեփոխումները
Մաստարայի հանրային սննդի օբյեկտի կասեցումը վերացվել է
ՇՄ նախարարն ու GIZ ներկայացուցիչները քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու համագործակցության հեռանկարները
Շենգավիթի համայնքային ոստիկանները շորթման և մեքենաներից գողության դեպքեր են բացահայտել
ՊԵԿ-մասնավոր հատված երկխոսություն. քննարկվել են կառուցապատման ոլորտի մարտահրավերներն ու նախաձեռնությունները
Մեկնարկեց Երևանի բալետային 4-րդ միջազգային ամենամյա փառատոնը
Ժաննա Անդրեասյանը հանդիպում է ունեցել մանկավարժների հետ
Գործարկվել է Անձնական տվյալների պաշտպանության գործակալության նոր պաշտոնական կայքէջը
Ընտրակաշառք ստանալու համար նախատեսվում է պատիժ մինչև 7 տարի ժամկետով ազատազրկմամբ. ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե
Վահագն Խաչատուրյանը փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին է հանձնել պետական բարձր պարգևը
Հայաստանի Հանրապետությանը վերադարձվեց Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում գտնվող 2 անշարժ գույք
23:30
Ուկրաինա ներխուժումը Ռուսաստանի համար ռազմավարական աղետ է. Ռուբիո
Ֆրանկոֆոնիայի դիտորդական առաքելության պատվիրակությունը հյուրընկալվել է ԿԸՀ-ում
«Հեզբոլլահ»-ը կշարունակի Իսրայելի հրետակոծությունը. Քասեմ
Մեկ օրում բացահայտվել է 146 հանցագործություն
22:53
Կամչատկայի ուժեղ երկրաշարժից հետո գրանցվել է ավելի քան 30 սեյսմիկ ցնցում
Հանրապետության տոնի առթիվ փրկարար ծառայողները պարգևատրվել են մեդալներով և արտահերթ կոչումներով
Արման Դիլանյանը Ֆիլիպ Կուրարի հետ հանդիպմանը կարևորել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հետ համագործակցությունը
22:50
Ավստրալիան 3,2 միլիոն դոլար կտրամադրի Աֆրիկայում էբոլայի բռնկման դեմ պայքարի նպատակով
Վահագն Խաչատուրյանը և դեսպան Ֆեռանտին քննարկել են Հայաստան-Իտալիա հարաբերությունների օրակարգային հարցերը
22:30
Լեհաստանը սահմանափակել է օդային երթևեկությունը Բելառուսի և Ուկրաինայի հետ սահմանների երկայնքով
Հակակոռուպցիոն կոմիտեն զգուշացնում է՝ ընտրակաշառքի հետ կապված յուրաքանչյուր հանցավոր դրսևորում բացահայտվելու է
Գազայում իսրայելական հարձակումներից 9 մարդ է զոհվել
Երևանն ու Բաքուն քննարկոմ են համատեղ բիզնես-ֆորում անցկացնելու հարցը. ակտիվ քննարկումների փուլ է
Մոսկվան անհրաժեշտ է համարում Բաքվի հետ մշակութային-հումանիտար համագործակցության վերսկսումը. Զախարովա
«Ուժեղ Հայաստանը» պատռեց Հայաստանի քարտեզը, ինչպես Պուտինը՝ 2022-ին

Պատվո հոգնած պահակները՝ Ծիծեռնակաբերդում. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Չնայած դեմքի անհաղորդ, հպարտ ու նույն կետին նայող հայացքին, ժամն արդեն 16.00-ին երեխաների ոտքերը հոգնությունից դողում էին: Դրան էլ գումարած Ծիծեռնակաբերդի անմար կրակի մոտ մարդկանց նկարվելու անզուսպ ցանկությունը. ֆոտոխցիկների ամեն մի արձակած ձայնից չորս դպրոցահասակ երեխաները կարծես վեր թռչեին: Երկու աղջիկ եւ երկու տղա՝ բարձր դասարանցիներ, առավոտյան ժամը 10-ից նույն դիրքով կանգնած էին Ծիծեռնակաբերդում: «Իսկ մեր պատվո պահակներն իրավունք ունե՞ն խոսելու»,- հարցրի ես: Աղջիկներից մեկը մի պահ հայացքն ուղղեց ինձ, ապա նորից նույն կետին, առանց պատասխանի: «Ապրիլի 1-23-ը, ժամը 10-18-ը աշակերտները հերթափոխով կոգեկոչեն Ցեղասպանության զոհերի հիշատակը: Բնական էր այս պոռթկումը, ցանկությունը»,- խոսելով «Պատվո պահակ» նախաձեռնության մասին, նշել է կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը:

Մինչ երեխաները «Քրիստոսի տանջանքներն» են կրում Ծիծեռնակաբերդում, մարդկանց մի մասը զայրանում է. «Իմա՞ստը»: Դե, իսկ մինչ մարդիկ փորձում են գտնել այդ ամենի բարոյահոգեբանական բացատրությունը, հոգեթերապեւտ Հարություն Մինասյանն ընդամենը մեկ բառով նկարագրեց պատվո պահակի ակցիան. «Հիմարություն»: Երեխաներին կամ հենց մարդկանց ի՞նչ կտա այդ երեխաներին 8 ժամ անշարժ կանգնեցնելը: Հ. Մինասյանը հարցին հարցով պատասխանեց. «Ինչո՞ւ այն ժամանակ չի եղել այսպիսի բան, հատկապես հարյուրամյակի առթի՞վ պետք է լինի դա»:

Ի դեպ, մեր սփյուռքահայ հայրենակիցներն արդեն սկսել են այցելել Ծիծեռնակաբերդ: «Գիտենք, թե ինչ է կատարվելու ապրիլի 24-ին այստեղ, ասեղ գցելու տեղ չի լինի: Այդ պատճառով էլ շուտ ենք եկել հարգելու զոհերի հիշատակը»,- մի կերպ հայերեն բառերն իրար կպցնելով՝ ասաց մի հայուհի, ով եկել էր Ռուսաստանից: «Ռուսաստանում էլ այսպիսի պրակտիկա կա, բայց ավելի երկար են կանգնում, մինչեւ ուշ երեկո, բայց մեղք են, ինչի՞ համար կանգնեն, մանավանդ որ երեխաներ են, ոչ թե մեծահասակ զինվորականներ»: «Ամբողջ աշխարհում ընդունված են նման բաները, ինչի՞ մեզ մոտ էլ չլինի: Ուղղակի մենք սովոր ենք ամեն ինչին անուն կպցնել, դե հիմա միջոցառում ա, երեխեքն էլ հաճույքով եկել են, ինչո՞ւ ոչ»,- ասաց այգում նստած մի կին: «Չգիտեմ, ես այդքան կդիմանայի՞ այնտեղ կանգնած: Հալալ է»,- իրար մեջ խոսում էին երկու երիտասարդ:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում