2012թ. Ռուսաստանը Իրաքի հետ կնքել է 4.5 մլրդ դոլարի պայմանագրեր, սակայն համաձայնագրերը դեռևս ուժի մեջ չեն մտել: Ինչպես հայտնում է RIA Novosti-ն, այս մասին Մոսկվայում հայտնել է «Ռոսոբորոնէքսպորտ»-ի գլխավոր տնօրեն Անատոլի Իսայկինը:
«Նրանց հետ (Իրաքի) մենք կնքել ենք 4.5 մլրդ դոլար արժողությամբ պայմանագրեր, դրանք դեռ ուժի մեջ չեն մտել»,- ասել է Իսայկինը:
Վերջինս հավելել է, որ շարունակվում է համագործակցությունը Իրանի հետ, վերսկսվում է երկխոսությունը Լիբիայի հետ:
Նա ընդգծել է, որ Ռուսաստանը Եգիպտոսի հետ կնքած ոչ մի պայմանագիր չեղյալ չի համարել:










































