Բրիտանական հայտնի «Բժիշկ Ով» սերիալի պրոդյուսեր և սցենարիստ Սթիվեն Մոֆատը պատմել է, որ շոուն կշարունակվի առնվազն 5 տարի: Այս մասին է հաղորդում RadioTimes-ը:
Նրա խոսքերով՝ նոր սերիաների պահանջարկն այնքան մեծ է, որ նկարահանումները դադարեցնելը ճիշտ չէ: Մոֆատը պատմել է, որ շոուի վրա նրանք կշարունակեն աշխատել դեռ 15 կամ նույնիսկ 26 տարի:
«Բժիշկ Ով»-ը ընդհատումներով նկարահանվում է 1963 թ. սկսած: Նկարահանումները դադարեցվել են 1989 թ. և կրկին վերսկսվել 2005 թ: Գլխավոր հերոսն անընդհատ վերածնվում է՝ փոփոխելով արտաքինը:
Սերիալն արդեն շատ տարիներ բավականին տարածված է: Յոթերորդ սեզոնի նոր տարբերակները հայտնվել են Գինեսի գրքում. այն միաժամանակ աշխարհի 90 երկրում ավելի քան 10 միլիոն դիտում է հավաքել:







































