Սիրիայում Իրանի դեսպան Մուհամմադ-Ռեզա Ռաուֆ-Շեյբանին հայտարարել է, որ Թեհրանը պատրաստ է հյուընկալել Սիրիայի կառավարության և օտարերկրյա աջակցությունը վայելող ընդդիմության բանակցությունները, եթե կողմերը համաձայնեն երկխոսել: Այս մասին հայտնում է PressTV-ն:
Իրանցի դեսպանը վերահաստատել է Իրանի դիրքորոշումը՝ սիրիական ճգնաժամը պետք է լուծվի դիվանագիտական ճանապարհով և ազգային երկխոսությամբ:
Նշենք, որ հունվարի 30-ին Սիրիայի ընդդիմության ազգային կոալիցիայի առաջնորդ Ահմեդ Մուազ Ալ-Խատիբը հայտարարել էր, որ պատրաստ է ուղիղ բանակցություններ սկսել Սիրիայի կառավարության ներկայացուցիչների հետ Կահիրեում, Թունիսում կամ Ստամբուլում:
Փետրվարի 11-ին Սիրիայի ազգային հաշտեցման նախարար Ալի Հեյդարը հայտարարել էր, որ Սիրիայի կառավարությունը պատրաստ է նախարար ուղարկել արտերկիր՝ Խատիբի հետ բանակցելու:








































