Չինաստանի Չժանչժոու քաղաքի նավթաքիմիական գործարանում խոշոր պայթյուն է տեղի ունեցել, այդ մասին տեղեկացրել է «Ցյուանչժոու վան»-ը։ Ականատեսների վկայությամբ՝ պայթյունը գրանցվել է տեղի ժամանակով ժամը 19:00-ին։ Զոհերի կամ տուժածների մասին տեղեկություններ դեռևս չկան։
Նախնական տվյալներով՝ պայթյունի ալիքը տեղահանել է կողքի շենքերի տանիքները։ Դեպքի վայրում արված նկարների վրա, որոնք հայտնվել են համացանցում, երևում են կրակ ու ծուխ։
Ըստ ԶԼՄ-ների՝ դեպքի վայր են մեկնել մոտ 80 մեքենա և 430 փրկարար։












































