Իտալական «Ինտեր»-ի հարձակվող Մաուրո Իկարդին հրաժարվել է երկարաձգել իր պայմանագրի ժամկետը թիմի հետ, տեղեկացնում է Football Italia-ն:
«Ինտեր»-ը պատրաստ էր Իկարդիին տարեկան 2,6 մլն եվրո աշխատավարձ տրամադրել, սակայն վերջինիս գործակալը ցանկանում է իր հաճախորդի աշխատավարձը բարձրացնել մինչև 3 մլն:
Հավելենք, որ Իկարդիի գործող պայմանագրի ժամկետը «Ինտեր»-ի հետ լրանում է 2018 թվականին:








































