ԵՄ անդամ երկրներում ավելացել են կեղծ մետաղադրամների բռնագրավման դեպքերը,- փոխանցում է Deutsche Welle-ն: Թղթադրամները, ընդհակառակը, սկսել են ավելի քիչ կեղծել: Եվրագոտու երկրներում կեղծ մետաղադրամների հայտնաբերման դեպքերը մեկ տարում ավելացել են 17%-ով,- ասված է Եվրահանձնաժողովի հաղորդագրության մեջ:
2012-ին խանութներում, բանկերում և ոստիկանության աշխատակիցների կողմից հայտնաբերվել է 184 000 կեղծ մետաղադրամ, ընդ որում՝ ամենաշատը կեղծվում են երկու եվրո անվանական արժեքով մետաղադրամները:
Եվրոպական կենտրոնական բանկի հաղորդմամբ՝ 2012-ին շրջանառությունից հանվել է 531 000 կեղծ թղթադրամ, ինչը 12.4%-ով ավելի քիչ է, քան 2011-ին է եղել:
Եվրահանձնաժողովը ԵՄ անդամ երկրներին մետաղադարամ կեղծողների դեմ համատեղ պայքարի, մասնավորապես՝ այդ հանցանքի համար միասնական նվազագույն պատիժ սահմանելու կոչ է արել:








































