ԱՄՆ-ը շարունակում է հակված մնալ իրանական խնդրի լուծման դիվանագիտական ուղուն, սակայն կանի ամեն ինչ՝ թույլ չտալու համար, որպեսզի Թեհրանը միջուկային զենք մշակի: Ինչպես հաղորդում է RIA Novosti-ն, այս մասին հայտարարել է Բարաք Օբաման Կոնգրեսին ուղղված ուղերձում:
«Իրանի ղեկավարությունը պետք է գիտակցի, որ այժմ եկել է խնդրի դիվանագիտական լուծման ժամանակը, քանի որ միջազգային կոալիցիան միավորվել է և պահանջում է միջազգային պարտականությունների կատարում»,- ասել է նախագահը:
Նախագահի խոսքերով՝ ԱՄՆ-ը կանի ամեն ինչ՝ կանխելու համար Իրանի կողմից քիմիական զենքի մշակումը:
ԱՄՆ-ը, Արևմուտքի երկրները և Իսրայելն Իրանին կասկածում են միջուկային զենք մշակելու մեջ: Թեհրանը հայտարարում է, որ իր ատոմային ծրագիրն ուղղված է բացառապես երկրի էլեկտրաէներգիայի պահանջարկի բավարարմանը:








































