Trefecta Mobility ընկերության ինժեներները կարողացել են էլեկտրական հեծանվի կոնցեպցիան նոր մակարդակի բարձրացնել: Trefecta DRT-ը էլեկտրական բայքի և հեծանվի հիբրիդ է՝ զինված էլեկտրոնիկայով։ Այս մասին գրում է Novate.ru-ն:
Հեծանիվը կարող է զարգացնել 65 կմ/ժ առավելագույն արագություն, իսկ մարտկոցի մեկ լիցքավորումը կբավականացնի անցնելու 100 կմ հեռավորություն:
Հեծանվաբայքը պատրաստված է հատուկ 7075 ալյումինից: Դրա դիզայնը այնպես է մշակված, որպեսզի ավելանան արագության հատկությունները և շահագործման ժամանակ հասնեն առավելագույն ամրության: Այն նաև հեշտ է տեղադրվում ավտոմեքենայի թափքում: Հեծանվի ղեկի կենտրոնում գտնվում է փոքրիկ համակարգիչը:
Այն արժե 25 հազար դոլար:








































