Աֆղանստանում «Թալիբան» խմբավորումը անսպասելիորեն հրապարակել է իր առաջնորդ Մուլա Օմարի կենսագրությունը, որին ոչ ոք չի տեսել 2001-ին ԱՄՆ գլխավորությամբ կոալիցիոն ուժերի ներխուժումից ի վեր: Այս մասին գրում է BBC-ն:
Որոշ վերլուծաբանների կարծիքով՝ կենսագրականի հրապարակումը կարող է լինել Աֆղանստանում ԴԱԻՇ-ի («Իրաքի և Շամի իսլամական պետություն») աճող ազդեցությանը դիմակայելու փորձ:
ԱՄՆ-ը 10 մլն դոլար պարգևավճար է առաջարկում տեղեկատվության դիմաց, որը կօգնի բռնել Օմարին:








































