Sunday, 05 05 2024
12:45
Սի Ծինպինը կայցելի Ֆրանսիա, Սերբիա և Հունգարիա
12:30
Դանիայում փոխել են օրենքը. 15 տարեկանից սկսած կթույլատրվի աբորտը
12:15
Լոնդոնի քաղաքապետը երրորդ անգամ վերընտրվել է
Արարատում հայրը հայտնաբերել է իր 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր հրացանը
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Սպասվում է անձրև և ամպրոպ
11:15
Չինաստանն առաջին անգամ արձակել է զոնդ՝ Լուսնի հակառակ կողմից նմուշներ վերցնելու համար
11:00
Տոկիոն և Վաշինգտոնը հիպերձայնային զենք կալանող հրթիռ են մշակում, որի նախագիծը կարժենա ավելի քան 3 մլրդ դոլար
10:45
Նորվեգիան 630 մլն դոլարով կավելացնի պաշտպանական ծախսերը
Թուրքիան Ադրբեջանի հետ տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի արտահերթ նիստ է նախաձեռնել. Բաքուն նույնպես «կխզվի՞» Իսրայելի հետ
10:24
G7-ի երկրները մտադիր են նվազեցնել Ռուսաստանից կախվածությունն ատոմային էներգետիկայի բնագավառում
Սա հիբրիդային պատերազմ է․ Տավուշում Ալիևը վերցրեց բարձունքներ՝ առանց կրակոցի
Վրաստանը տուրիզմից ռեկորդային եկամուտներ է ստացել
Վրաստանում փաստացի պետական հեղաշրջում է. սահմանադրությունը խախտելով գնում են ավտորիտար ճամբար
09:45
G7-ի երկրները համաձայնության են հասել մինչև 2035 թ. ածխից հրաժարվելու շուրջ
09:30
Եվրահանձնաժողովի ղեկավարը չի բացառել TikTok-ի արգելափակումը Եվրամիությունում
09:15
Մասկի կարողությունը ավելացել է 37 մլրդ-ով
Եկեղեցու առաջնորդություն եւ քաղաքական հրամայական. հարցեր՝ Տավուշից մինչեւ Երեւան
00:00
ԱՄՆ կոնգրեսականին և նրա կնոջը մեղադրանք է առաջադրվել 600 000 դոլար կաշառք ստանալու մեջ
23:45
Բրազիլիայում հորդառատ անձրևներից առաջացած ջրհեղեղների հետևանքով զոհվել է 56 մարդ, ավելի քան 70-ը անհետ կորած են
Փրկարարները արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաները
Ռուսաստանը հետախուզում է հայտարարել Զելենսկիի և Պորոշենկոյի նկատմամբ
Բայրամովը խոսել է Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման մասին
Ազատեք մեզ ձեր բզզոցից. «Անմահների գնդի» երթը հավատարմության զազրելի ծես է Կրեմլի նկատմամբ
Արարատի մարզում 2-ամյա երեխան այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Հնդկաստանի դեսպանն այցելել է Հայաստանի ազգային պատկերասրահ
«Հանճար» ենք, բայց ոչ 2016-ի, ոչ 2020-ի փորձը հաշվի չառանք. ԱԺ-ի խաղը ռազմական վերլուծության տնազ էր
«Եվրատեսիլի» Իսրայելի ներկայացուցչին արգելել են դուրս գալ հյուրանոցից
Ադրբեջանը կանգնած է պատերազմի շեմին, դու ինչո՞ւ ես առաջնագիծը խաթարում
Անձրևաջրերի կուտակումներից խուսափելու նպատակով Երևանում կկառուցվեն նոր հեղեղատար համակարգեր

Սյունիքի մարզպետ՝ «Չեմ կարող հողը տալ իրանցիներին». մամուլ

Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում վստահեցրեց, որ Սյունիքի մարզի արոտավայրերն Իրանի Իսլամական Հանրապետությանը վարձակալության տալու մասին հարց չկա: «Ուրեմն կառավարությունն անցած տարի բանակցությունների մեջ այդ կետը գրել է՝ արոտավայրերի վարձակալություն, ես էլ եմ մասնակցել այդ բանակցությանը, բայց դա իրականություն չի կարող դառնալ: Արոտավայրերի վարձակալությունը ձև ունի տալու»,- նշեց մարզպետը:

Պարոն Խաչատրյան, ըստ իրանական լրատվամիջոցների՝ Թավրիզում Դուք և Իրանի Արևելյան Ադրբեջանի նահանգի նահանգապետն արդեն ստորագրել եք հուշագիր՝ Սյունիքի մարզի հողերի վարձակալության հետ կապված: Ի վերջո, ի՞նչ բանակցություններ են ընթանում:

– Նախքան այդ հարցը տալը ես ուզում եմ ծանոթացնել Հայաստանի հողային օրենսգրքին: Այնտեղ հստակ սևով սպիտակի վրա գրված է, որ ինչպես են այդ հողերը տալիս: Նախ՝ մենք օտարներին հող չենք վաճառում, երկրորդն էլ՝այդ հողը համայնքային ենթակայության տակ է գտնվում, հողերի մեծ մասն արդեն վարձակալված է այս կամ այն գյուղացիների կողմից: Մարզպետն ինչքան էլ շատ ուզենա, չի կարող գնա, ասենք, գյուղաբնակներից վերցնի, ասի՝ առ, տալիս եմ Իրանի քաղաքացիներին: Դա հնարավոր բան չէ: Ուղղակի կառավարության հանդիպման ժամանակ հուշագիր է ստորագրվել, որտեղ նաև էդ կա, ու տենց բազմաթիվ կետեր են առկա էդ հուշագրում: Եթե ես անգամ շատ ուզենամ էլ, չեմ կարող նման բան անել, առաջինը, որ դա գյուղացիներին է վարձակալության տրված, երկրորդն էլ՝ մենք այնքան անասուններ ունենք, որ մեր արոտավայրերն արդեն չեն հերիքում մեր անասուններին: Սյունիքի մարզում օր օրի անասնապահությունը շատանում է: Ու այդ հարցը փակված հարց է:

Բայց կառավարությունը բանակցություններ է վարում՝ այդ հարցի հետ կապված…

– Ուրեմն կառավարությունն անցած տարի բանակցությունների մեջ այդ կետը գրել է՝ արոտավայրերի վարձակալություն, ես էլ եմ մասնակցել այդ բանակցությանը, բայց դա իրականություն չի կարող դառնալ: Արոտավայրերի վարձակալությունը ձև ունի տալու, ես չէ, որ պետք է վերցնեմ ու տամ: Գյուղապետը պետք է մրցույթ հայտարարի, մեկ ամիսը լրանա, հետո նոր մրցույթին ով կմասնակցի ու կհաղթի, նա էլ կլինի… բայց հիմնական արոտավայրերն արդեն վարձակալությամբ տրված են գյուղացիներին: Իրանցիներին վարձակալությամբ հող տրված չէ, մենք նման ցանկություն էլ չունենք:

Իսկ ե՞րբ է գործադիրում այդ տրամադրությունը սկսել իշխել, այն ժամանակ, երբ նժդեհյան գաղափարախոսությունը դավանող ՀՀԿ-ն մեղադրվեց Նժդեհի սիրելի Լեռնահայաստանը հանձնելու մե՞ջ:

– Թող Ձեր մտքով չանցնի, որ ես իրանցիներին կարող եմ հող վաճառել, կարծում եմ՝ Դուք ինձ ճանաչում եք: Ես կռվել եմ ու չեմ կարող հող վերցնել, տալ իրանցիներին: Ես դեռևս քաղաքապետ եղած ժամանակ արգելել եմ, որ իրենք՝ իրանցիները, գան քաղաքում կանգնեն: Էն, որ գալիս են քաղաք, կանգնում են իրենց մեքենաներով, ես դա արգելել եմ իրենց: Հիմա ո՞նց կարող եմ իրանցիներին հող վաճառել:

– Իսկ գիտե՞ք, որ Իրանն անցած տարվա նոյեմբերից դադարեցրեց մոտ 52 անուն տարատեսակ ապրանքների ներկրումը Հայաստան՝ ընդ որում, առանց որևէ բացատրության:

– Ասեմ, ուրեմն: Եթե իրենք անգամ արգելած էլ լինեն կամ չլինեն, մենք իրենց հող չենք տալու, դա իմացեք:

Մեր տեղեկություններով՝ օրերս՝ Շաղատում նախընտրական հանդիպումների ժամանակ, Դուք հայտարարել եք, որ ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձը հենց ինքը՝ Հայրիկյանն է կազմակերպել, իրականում նման մահափորձ տեղի չի ունեցել: Ու Հայրիկյանի՝ դահլիճում նստած կողմնակիցները լքել են դահլիճը: Ինչպե՞ս կմեկնաբանեք այս ամենը:

– Բայց ես հո քննի՞չ չեմ, որ ասեմ՝ ով է կազմակերպել: Կարող է խոսել ենք, որ տեսեք, թե ինչ վատ բան է կատարվել Հայրիկյանի հետ, բայց թե ով է արել, ես քննիչ չեմ, որ ասեմ: Սխալ են ասել, նման բան իրականում չի եղել:

– Նշվում է նաև, որ Բալաք համայնքում բնակիչներն ընդվզել են Ձեր դեմ, քննադատել են Ձեզ, և Դուք հանդիպման կեսից դուրս եք եկել ու հայտարարել, թե ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանին հարկավոր չեն ձեր «ձայները»:

– Բալաքում նման միջադեպ չի եղել: Բալաքում ես այնպիսի բան եմ կառուցում՝ կենցաղի տուն, որ ժողովուրդը նման բան չի անի: Ժողովուրդն էլ շատ գոհ է, քանի որ ես ասել էի ու հիմա էլ կառուցում եմ: Ժողովուրդն էլ շատ ոգևորված է, քանի որ ոչ բոլորն են խոստանում ու անում: Ժողովուրդը, որ էդքան բան տեսնի, չի կարող ինձ հետ ընդհարվել:

Հ Գ. երեկ Հայաստանում իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմադ Ռեյիսին Մամուլի ազգային ակամբում հայտարարել է, որ առայժմ պաշտոնապես ստորագրված որևէ փաստաթուղթ չկա, ու հավելել, որ հարցը դեռ բանակցությունների փուլում է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում