Բժիշկները հանդես են եկել հայտարարությամբ, որի համաձայն՝ ՄԻԱՎ-ով վարակվելը կարող է տեղի ունենալ մանիկյուրի համար նախատեսված գործիքներով, որոնք չեն անցել համապատասխան մշակում, գրում է toneto.net-ը:
Նման հայտարարության համար հիմք է ծառայել դեպքը, որ տեղի է ունեցել 22-ամյա մի աղջկա հետ, որը ՄԻԱՎ-ով է վարակվել իր զարմուհուց, որից վերցրել էր մանիկյուրի հավաքածուն:
Զարմուհիները միմյանց հետ են կիսել մանիկյուրի գործիքները մի քանի տարի շարունակ, ինչի հետևանքով առողջ քույրը վարակվել է ՄԻԱՎ վարակակիր քրոջից:
Երբ անալիզները ցույց են տվել, որ աղջիկը վարակված է, բժիշկները շարունակել են հետազոտությունը և ապացուցել, որ վարակը տեղի է ունեցել մանիկյուրի գործիքները օգտագործելու հետևանքով, որոնք համապատասխան մշակում չեն անցել:
Նրանք նշում են, որ ներկայումս մանիկյուրի գործիքները պետք է ներառվեն այն գործիքների շարքում, որոնց փոխանակությունն արգելվում է:










































