Միջազգային ֆինանսական կազմակերպությունների հայաստանյան ներկայացուցչություններին մոտ կանգնած «Հայկական ժամանակի» աղբյուրների հավաստմամբ՝ «Կարֆուր» ցանցի առաջ հարուցած խոչընդոտները կարող են ծանր հետևանքներ թողնել ՀՀ վարկանիշի վրա:
Մասնավորապես, Հայաստանի դիրքը «Դուինգ բիզնես» սանդղակում կարող է մի քանի տասնյակ միավորով ետ ընկնել՝ «Կարֆուրի» մուտքը հայկական շուկա խոչընդոտելու պատճառով: Ըստ որոշ հաշվարկների, ներկայիս 32-րդ հորիզոնականի փոխարեն Հայաստանը այդ խոչընդոտների պատճառով կարող է հայտնվել 5 կամ 6-րդ տասնյակում: «Կարֆուրի» շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ «ՀԺ»-ն հարցեր էր հղել ֆրանսիական այդ ցանցի կենտրոնական գրասենյակ, որտեղից ստացված կարճ ու ստանդարտ պատասխանից ակնհայտ է դառնում, որ իրավիճակը դեռ չափազանց անորոշ է: