Չինաստանի Խեյլունցզյան նահանգի նվազագույնը 30 տաքսիստ Պեկինի հիվանդանոցում է հայտնվել այն բանից հետո, երբ նրանք, ենթադրաբար, խմել են քիմիկատներ՝ բողոքելով ավտոմեքենաների վարձակալման լիցենզիայի երկարացման կարգի դեմ, որին դիմում են իրենց գործատուները:
Ոստիկանությունը ու բժիշկները տղամարդկանց հայտնաբերել էին գրասենյակային շենքի դիմաց՝ շշերով շրջապատված, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Ինչպես հայտնել են իրավապահները, ցուցարարների կյանքին վտանգ չի սպառնում:
Կատարվում է հետաքննություն:










































