«Արսենալ»-ի պաշտպան Նաչո Մոնրեալը հայտարարել է, որ ցանկանում է ակումբի կազմում նվաճել որևէ տիտղոս:
«Ցանկացած խաղացող ցանկանում է տիտղոսներ նվաճել: Չեմ բողոքում իմ կարիերայից, բայց կուզեայի որևէ տիտղոս նվաճել: Հույս ունեմ, որ «Արսենալ»-ի մարզաշապիկով դա կկարողանամ անել», — Մոնրեալի խոսքերն է մեջբերում ITV-ն:
Հիշեցնենք, որ 26-ամյա պաշտպանը հունվարին է տեղափոխվել «Արսենալ»: Մինչ այդ նա պաշտպանում էր իսպանական «Մալագա»-ի գույները:









































