Ադրբեջանական 1news.az կայքի փոխանցմամբ, հայկական կողմը ձեռնամուխ է եղել Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում` Բաշ Գյարվյանդ գյուղի մոտ, սեփական դիրքերի ամրապնդմանը:
Էքսկավատորների և շինարարական տեխնիկայի օգնությամբ փորվում են խրամատներ, կառուցվում են մի շարք ամրություններ: Ընդ որում, դրանից մի քանի օր առաջ հայկական կողմն այդ ուղղությամբ զորավարժություններ էր անցկացրել:
Ադրբեջանական Չըրաղլը գյուղից կարելի է անզեն աչքով տեսնել այդ շինարարական աշխատանքները: Տեղաբնիկների խոսքերով, հայկական կողմը վախենում է, որ Ադրբեջանը կարող է վերսկսել ռազմական գործողությունները, ինչի համար էլ իրականացվում են այդ ամրաշինական աշխատանքները: