Բարմենները չեն կարող հանգիստ քնել, քանի որ տարված են աշխարհում ամենաթանկ կոկտեյլի ստեղծմամբ:
Աշխարհում ամենաթանկ ըմպելիքը, որն արժե մի քանի հազար դոլար, պատրաստված է հայտնի բարմեն Սալվատորե Կալաբրեզեի կողմից:
Club 23 բարից Ջոել Հեֆերնանը պատրաստել է հայտնի Winston անվանումով ըմպելիքը: Նրա մի չափաբաժինը կարժենա 12,5հզ դոլար, ինչը անկասկած արժանի է Գինեսի ռեկորդների գրքում ամրագրվելուն:
Ըմպելիքի ստեղծման համար ծախսվել է 16 ժամ: Դեռ վաղ է խոսել այն մասին, թե գերթանկ ըմպելիքը ինչ պահանջարկ կունենա, սակայն հստակ հայտնի է, որ այն իր արժեքով անցել է Salvatore’s Legacy-ի ըմպելիքին:








































