Հնդկաստանի առավել ազդեցիկ քաղաքական գործիչներից մեկը դատական հայց է ներկայացրել խանութի տիրոջ դեմ, որի հանդերձարանում ինքը նկատել է մասամբ թաքցված տեսախցիկ։ Այս մասին հայտնում է BBC-ն։
Խոսքը կրթության նախարար Սմրիտի Իրանիի մասին է։ Դեպքը տեղի է ունեցել Գոայում։
Հեղինակավոր խանութի տնօրենը հայտարարել է, որ տեսախցիկները պետք է տեղադրված լինեին միայն այն վայրերում, որոնք առավել խոցելի են գողերի համար։
Իրավապահ մարմիններ են կանչվել խանութի մի քանի աշխատակիցներ՝ ցուցմունքներ տալու համար։











































