ԱՄՆ-ում անցկացվել են վիթխարի հզորությամբ հակաբունկերային ավիառումբի փորձարկումներ։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Պարբերականը նշում է, որ նոր զենքի ստեղծումը Պենտագոնն իրականացրել է Իրանի հետ բանակցությունների անհաջող ավարտի տարբերակի համար։
Ենթադրվում է, որ ռումբը կարող է ոչնչացնել Իրանի նույնիսկ ամենաամուր միջուկային օբյեկտները։ Նոր զենքի առաջին փորձարկումներն անցկացվել են հունվարի կեսերին։ Մշակումները սկսվել էին Իրանի հետ «վեցյակի» բանակցությունների վերջին ռաունդից առաջ։










































