Իրինա Շեյկը Viva պարբերականին տված հարցազրույցում խոստովանել է, որ չի կարողանում հրաժարվել համեղ ուտելու հաճույքից:
Նայելով Իրինայի կազմվածքին՝ այնպիսի տպավորություն է ստեղծվում, կարծես մոդելը խիստ դիետա է պահում և հրաժարվում է բոլոր համեղ ուտեստներից: Սակայն, իրականում այդպես չէ:
Հարցազրույցում մոդելը խոստովանել է, որ ուտում է անսահմանափակ քանակությամբ: Սակայն, միևնույն ժամանակ, Իրինան ժամերով մարզվում է սպորտդահլիճում, ինչպես նաև ճիշտ է սնվում:
«Դուք պետք է սիրեք ձեր մարմինը, հարգեք այն և դրան լավ վերաբերվեք: Ես ժամերով կարդիոյով եմ զբաղվում, քանի որ դրանից ինձ լավ եմ զգում: Ես հավատում եմ այն համակարգին, որն ասում է. «կեր այն, ինչ ուզում ես, հետո քրտնիր մարզադահլիճում»: Ես ամեն օր մարզվում եմ և խուսափում եմ այն վարժություններից, որոնք մարմինս չափազանց մկանուտ կդարձնեն: Կենտրոնացած եմ այնպիսի վարժությունների վրա, ինչպիսիք են վազքը, հեծանվավազքը, պիլատեսը և բռնցքամարտը»,- իր գեղեցկության գաղտնիքներով կիսվել է Իրինա Շեյկը:
.jpg)
.jpg)
.jpg)









































