Android-սմարթֆոններ և պլանշետներ արտադրող Samsung ընկերությունը ծրագրերի ստեղծմամբ կզբաղվի ԱՄՆ-ում: Ինչպես հաղորդում է AllThingsD-ը, Dive Into Media-ի կոնֆերանսում նման հայտարարությամբ հանդես է եկել ընկերության փոխնախագահ Դևիդ Յունը:
Նրա խոսքերով՝ նախկինում Samsung-ը զբաղվել է բացառապես «երկաթով», բայց որոշ ժամանակ անց հասկացել է, որ հարկավոր է անել և՛ մեկը, և՛ մյուսը:
Samsung-ը պլանավորում է հունիսին ԱՄՆ-ում բացել երկու նորարարական կենտրոններ:










































