Խոշոր հրդեհ է տեղի ունեցել ԱՄՆ Կենտուկի նահանգում գտնվող General Electric ձեռնարկությունում: Կրակի դեմ պայքարում է 120 հրշեջ, գրում է NBC News-ը:
«Կրակի դեմ պայքարի համար ուղարկվել են բրիգադներ 18 շրջանից»,- հայտարարել է Ջեֆերսոն շրջանի հրշեջ ծառայության պետ Քևին Թայլերը: Նա նաև ասել է, որ տուժածներ չկան:
Ընկերության ներկայացուցիչ Քիմ Ֆրիմանը հայտարարել է, որ տուժած շինությունում արտադրողական հզորություններ չեն գտնվում:
https://youtu.be/q8oeRgxK26E









































